Տեր-Պետրոսյանը պրագմատիկ գործիչ է. Այազ Մութալիբով
Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը «Haqqin.az»-ի հետ զրույցում մեկնաբանելով Լևոն Տեր-Պետրոսյանի` Արցախի յոթ շրջանները Ադրբեջանին հանձնելու սկանդալային հայտարարությունը ասել է.«Տեր-Պետրոսյանին գիտեմ որպես պրագմատիկ քաղաքական գործիչ, և եթե նա նման հայտարարություններ է անում, ապա հասկանում է, որ Հայաստանի զարգացման ուղին ընկած է Ադրբեջանի հետ խաղաղության ուղու միջով:Խաղաղությունն անհրաժեշտ է երկու երկրներին էլ և «ուրախալի է, որ Տեր-Պետրոսյանը նման մեսիջ է հղում հայ ժողովրդին» »: «Բազմաթիվ անգամներ եմ հանդիպել, շատ խելացի մարդ է, և պետք է ասեմ, որ նրա կողմից ոչ մի անգամ չեմ տեսել մերկապարանոց ատելություն Ադրբեջանի նկատմամբ: Եթե նա մեզ ձեռք է մեկնում, ապա մենք չպետք է այն մերժենք»,-ասել է նա:
