Սահմանվեցին հարկային նոր արտոնություններ

Կառավարությունն ընդունել է գործարար միջավայրի բարելավմանն ուղղված մի շարք որոշումներ: Ինչպես նշել է  ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը, նախորդ շաբաթ հասարակությանն է  ներկայացվել հարկային, մաքսային բարեփոխումների առաջին  փուլը: «Գործարար աշխարհի կողմից այն շատ մեծ ոգևորությամբ է ընդունվել,  և Ձեր հանձնարարականով մենք արդեն ձեռնամուխ ենք եղել երկրորդ փուլի աշխատանքներին: Այսօր երեք նախագիծ արդեն ներկայացնում ենք կառավարության քննարկմանն ու հաստատմանը»,-նշել է Վ.Հարությունյանը: Եվ այսպես՝ գործադիրը սահմանել է ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող գումարները միասնական hաշիվ մուտքագրելու պարզեցված ընթացակարգ կիրառելու համար hարկ վճարողների չափանիշները, ԱԱՀ  զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ  փոխհատուցվող գումարների՝ մինչև 20 միլիոն դրամի հայտերի հիման վրա ավելացված արժեքի հարկի գումարների՝ միասնական հաշիվ մուտքագրման պարզեցված ընթացակարգը և ժամկետները: Համապատասխան որոշման ընդունման նպատակը ՀՀ հարկային օրենսգրքի կիրարկումն ապահովելն է: Խնդիրն այն է, որ  արտահանումը խթանելու համար անհրաժեշտ է աստիճանաբար պարզեցնել արտահանողներին ԱԱՀ-ի գումարների վերադարձման ընթացակարգը և կրճատել ժամկետները: Որոշմամբ առաջարկվում է սահմանված  չափանիշներին բավարարող հարկ վճարողներին ԱԱՀ-ի գումարները վերադարձնել էականորեն պարզեցված ընթացակարգով և անհամեմատ ավելի կարճ ժամկետներում: Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների՝ մինչև 20 միլիոն դրամի հայտերի հիման վրա ԱԱՀ-ի գումարների միասնական հաշիվ մուտքագրումը, իսկ 2017թ. ընթացքում՝ վերադարձը իրականացվում է՝ առանց հարկային մարմնի կողմից ուսումնասիրություն կամ ստուգում կատարելու, ընդամենը 4 աշխատանքային օրվա ընթացքում՝ ներկայումս սահմանված 90 օրվա փոխարեն: Գործադիրը հավանություն է տվել նաև ՊԵԿ-ի ներկայացրած   «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին»  ՀՀ օրենքների նախագծերին: Օրինագծերի նպատակը ՀՀ ներդրումային միջավայրի բարելավումն ու տնտեսվարող սուբյեկտների ներդրումային ակտիվության բարձրացումն է: Նախագծերով առաջարկվում է սահմանել, որ ավելացված արժեքի հարկ վճարողների կողմից բոլոր տեսակի մեքենաների, սարքավորումների և հումքային ապրանքների ներմուծումն ազատվում է ավելացված արժեքի հարկից: Միաժամանակ, նախագծերով առաջարկվում է սահմանել, որ ՀՀ կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագրի և գործարար ծրագրերի շրջանակում ներմուծվող կամ ձեռք բերվող (կառուցվող, մշակվող) հիմնական միջոցների ամորտիզացիոն նվազագույն ժամկետը, ռեզիդենտ շահութահարկ վճարողի հայեցողությամբ, սահմանվում է մեկ տարի, ինչը ներդրողներին հնարավորություն կընձեռի էականորեն կրճատել իրենց կողմից կատարված ներդրումների հետ գնման ժամկետը՝ դրանով իսկ բարձրացնելով մեր երկրի ներդրումային գրավչությունը: Կառավարությունը հաստատել է էլեկտրոնային եղանակով մաքսային հայտարարագրման իրականացման և մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում չունեցող անձանց՝ ՄՄԱՏՀ մուտք գործելու կարգը:  Արդյունքում ակնկալվում է դյուրացնել էլեկտրոնային եղանակով մաքսային հայտարարագրմումը և մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում չունեցող անձանց՝ ՄՄԱՏՀ մուտք գործելը: Կարեն Կարապետյանը կարևորել է  ընդունված որոշումները և նշել. «Պետք է այդպես համարձակ գնալ առաջ: Մենք այս տարի նախատեսում ենք պլանավորածից ավելի շատ սեփական եկամուտներ, և գտնում ենք, որ բիզնեսի համար  ստեղծում ենք ավելի բարենպաստ պայմաններ»:

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Գեղանուշի դպրոցականները` ԶՊՄԿ-ում էին (video) Անչափահաս աղջկա նկատմամբ բռնի գործողություն կատարած 4 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական վերդիկտ «Ռադ ենք անելու քեզ, Նիկո՛լ, հերի՛ք եղավ»․ Սամվել Կարապետյան (video) Երևանի աղտոտված օդն իշխանությունների անգործության հետևանք է. Մեսրոպ Մանուկյան 2 զրո ավելի է գրվել ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի աները Էրեբունիում հարձակվել է Արման Թաթոյանի թիմի վրա. Դավիթ Անանյան Ինչու է Փաշինյանը գուրգուրում Էրդողանի գիրքը Ռուբիոն հարցականի տակ է դրել ՆԱՏՕ-ի գոյության իմաստը Ռոբերտ Քոչարյանը «ձեռքի ուժ է կպնում» 7 տարեկան արթիկցի տղայի հետ (video) Որևէ խուզարկություն կամ ձերբակալություն չի կարող փոխել մեր քաղաքական օրակարգը․ «Հայաստան» դաշինք Ռուսաստանի պաշտոնյաները վտանգավոր հայտարարություններ են անում․ գին ենք վճարելու․ Ռոբերտ Քոչարյան (video) «Դուք լսե՛ք Սուրեն Պապիկյանի լկտիության մասին»․ Իշխան Սաղաթելյան (video) Երմակը գրավի դիմաց ազատ կարձակվի Հորմուզի նեղուցի շրջափակման պատասխանատուն ԱՄՆ-ն է. Աբբաս Արաղչի Ինչ են քննարկել «Հրապարակ». Եկեղեցու թեմայի վրա վետո են դրել Վիճակագրություն, որից սարսափում է Փաշինյանը (video) Գավառում բախվել են «ՎԱԶ 2121»-ն ու «Infinity»-ն Սամվել Կարապետյանը փակագծեր բացեց՝ ինչ սարսափելի բացահայտումներ են անելու Փաշինյանից (video) Թող լա՛վ լսեն Նիկոլն ու իր ՔՊ-ականները․ հենց այդ օրը պատասխան են տալու․ Քրիստինե Վարդանյան (video) Հայաստանը մերն է, մեր սերն է, մեր տունն է․ Ռոբերտ Քոչարյան (video) ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորումը վկայում է Բաքվի՝ Հարավային Կովկասի զարգացման ձգտման մասին Կդադարեցվի էլեկտրամատակարարումը․ հասցեներ Վթարների պատճառով 5, 15, 31 համարի ավտոբուսները խցանման մեջ են, կլինեն որոշակի ուշացումներ Դատախազությունը պահանջում է նախկին պատգամավորից բռնագանձել 3 անշարժ գույք, շուրջ 237 միլիոն դրամ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am