Պուտինը և Լուկաշենկոն կհանդիպեն
Ռուսաստանի եւ Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ալեքսանդր Լուկաշենկոն կհանդիպեն ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգում, տեղեկացնում է «ՏԱՍՍ-ը: «Ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգում կկայանա երկու նախագահների հանդիպումը»,-լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Ինչպես ասվում է հանդիպմանը քննարկվելու են «ԵԱՏՄ-ում առանց բացառումների ու սահմանափակումների միասնական շուկայի թեման»:
