Ռուսաստանն ու Թուրքիան կշարունակեն համագործակցությունը
РИА Новости գործակալության հաղորդմամբ՝ Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչևը հայտնել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան կշարունակեն համագործակցությունը Սիրիայում հակաահաբեկչական պայքարի շրջանակում:Նրա խոսքով՝ փոխգործակցությունը կազմակերպված է «աստանյան եռյակ» ձևաչափում և ունի սիրիական իշխանությունների հետ համաձայնեցված պարամետրեր, խնդիրներ և նպատակներ։
