Չքվեարկել ՀՀԿ-ի օգտին

«Երկիր Ծիրանի» կուսակցության հայտարարությունը «Երկիր Ծիրանի» կուսակցությունը` ·         դիտարկելով ապրիլի 2-ը որպես քաղաքական պայքար մղելու միջոց, (չնայած ի սկզբանե կեղծված համարելով ապրիլի 2-ին նշանակված «ընտրությունները»), ·         գնահատելով որպես կլանային իշխանության պահպանման հիմք` արտերկրում Հայաստանի Հանրապետության միլիոնավոր քաղաքացիներին իրավական արգելքով զրկելը Հայրենիքի քաղաքական կյանքին մասնակցելուց (ընտրելու եւ ընտրվելու իրավունքից), ·         հաշվի առնելով ազատ, արդար ու հավասար պայմաններում ընտրություն իրականացնելու հնարավորության բացակայությունը (բազմաթիվ քաղբանտարկյալներ եւ քաղաքական հետապնդումներ, մարդասեր Արթուր Սարգսյանի խոշտանգումով սպանություն, համատարած ընտրակաշառքներ, վարչական ռեսուրսի օգտագործում, այսպես կոչված` ռեյտինգային քվեարկություն, բռնությունների կիրառում եւ այլ ապօրինություններ), ·         պատրաստ լինելով համագործակցել բոլոր այն անհատների եւ հասարակական-քաղաքական միավորների հետ, որոնք քաղաքական օրակարգ են իրացնելու` նոր, օրինական եւ լեգիտիմ իշխանության ձեւավորման շուրջ, Կոչ է անում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հանդես գալ քաղաքական դիրքորոշմամբ ու քաղաքացիական նկարագրով եւ ապրիլի 2-ին` 1.      Չքվեարկել ՀՀԿ-ի օգտին: 2.      Չքվեարկել վերջին քառորդ դարում նախկին ու ներկա իշխանության այն ներկայացուցիչների օգտին, ովքեր ընդգրկված են որեւէ քաղաքական ուժի կամ դաշինքի ցուցակում, ովքեր պատրաստ են Հայրենիքի տարածքների հանձնմանը, ովքեր տասնյակ տարիներ եղել են ոչ լեգիտիմ, բռնազավթիչ իշխանության մաս եւ չեն կատարել իրենց ուղղակի պարտականությունը` հանցակից դառնալով բռնազավթմանը: Հիմք ընդունելով Մարդու իրավունքների համընդհանուր Հռչակագիրը, Մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վերաբերյալ միջազգային նորմերը եւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը` ապրիլի 3-ից ինքնակազմակերպվել եւ Հայաստանի ու արտասահմանի հայաշատ քաղաքներում, առանց որեւէ ուժի կամ անհատի կոչի եւ թելադրանքի, խաղաղ եղանակով նախաձեռնել բողոքի զանգվածային գործողություններ:   «Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Գեղանուշի դպրոցականները` ԶՊՄԿ-ում էին (video) Անչափահաս աղջկա նկատմամբ բռնի գործողություն կատարած 4 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական վերդիկտ «Ռադ ենք անելու քեզ, Նիկո՛լ, հերի՛ք եղավ»․ Սամվել Կարապետյան (video) Երևանի աղտոտված օդն իշխանությունների անգործության հետևանք է. Մեսրոպ Մանուկյան 2 զրո ավելի է գրվել ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի աները Էրեբունիում հարձակվել է Արման Թաթոյանի թիմի վրա. Դավիթ Անանյան Ինչու է Փաշինյանը գուրգուրում Էրդողանի գիրքը Ռուբիոն հարցականի տակ է դրել ՆԱՏՕ-ի գոյության իմաստը Ռոբերտ Քոչարյանը «ձեռքի ուժ է կպնում» 7 տարեկան արթիկցի տղայի հետ (video) Որևէ խուզարկություն կամ ձերբակալություն չի կարող փոխել մեր քաղաքական օրակարգը․ «Հայաստան» դաշինք Ռուսաստանի պաշտոնյաները վտանգավոր հայտարարություններ են անում․ գին ենք վճարելու․ Ռոբերտ Քոչարյան (video) «Դուք լսե՛ք Սուրեն Պապիկյանի լկտիության մասին»․ Իշխան Սաղաթելյան (video) Երմակը գրավի դիմաց ազատ կարձակվի Հորմուզի նեղուցի շրջափակման պատասխանատուն ԱՄՆ-ն է. Աբբաս Արաղչի Ինչ են քննարկել «Հրապարակ». Եկեղեցու թեմայի վրա վետո են դրել Վիճակագրություն, որից սարսափում է Փաշինյանը (video) Գավառում բախվել են «ՎԱԶ 2121»-ն ու «Infinity»-ն Սամվել Կարապետյանը փակագծեր բացեց՝ ինչ սարսափելի բացահայտումներ են անելու Փաշինյանից (video) Թող լա՛վ լսեն Նիկոլն ու իր ՔՊ-ականները․ հենց այդ օրը պատասխան են տալու․ Քրիստինե Վարդանյան (video) Հայաստանը մերն է, մեր սերն է, մեր տունն է․ Ռոբերտ Քոչարյան (video) ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորումը վկայում է Բաքվի՝ Հարավային Կովկասի զարգացման ձգտման մասին Կդադարեցվի էլեկտրամատակարարումը․ հասցեներ Վթարների պատճառով 5, 15, 31 համարի ավտոբուսները խցանման մեջ են, կլինեն որոշակի ուշացումներ Դատախազությունը պահանջում է նախկին պատգամավորից բռնագանձել 3 անշարժ գույք, շուրջ 237 միլիոն դրամ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am