Դե՞մ ենք մենք միջազգային հանրությանը, ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին

ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, «միջազգային հանրություն» կոչվածը ռոբոտներ չեն, որոնց մեջ դրված լինի որոշակի անբեկանելի ծրագիր: Դրանք երկրների ներկայացուցիչ մարդիկ են, ովքեր, եթե իրենց երկրների քաղաքական ծրագրերի և շահերի ուղղակի թելադրանքները չկան, կամ կաշառված չեն, կամ ուժի ճնշման տակ չեն, ջանում են աշխատել իրենց համոզմունքներով՝ այդ կառույցների իրավական շրջանակներում: Նրանց հետ նույնպես մարդիկ են աշխատում, շահագրգիռ երկրների ուղղակի կամ ստվերային դիվանագիտական ներկայացուցիչներ, և փորձում են իրենց երկրների արդարացիությունը և «արդարացիությունը» ներկայացնել, համոզել, ապացուցել... Արդյունքում այդ կառույցների ներկայացուցիչներն այս կամ այն երկրի հարցի շուրջ որոշումների համար քվեարկում են կամ իրենց երկրների շահերի դիրքորոշումներով, կամ կառույցների իրավական շրջանակներին չհակասող համոզմունքներով: Համոզմունքներն էլ ձևավորվում են քվեարկվող հարցի շուրջ նրանց հետ աշխատած մարդկանց՝ ուղղակի կամ ստվերային դիվանագիտական ներկայացուցիչների աշխատանքների արդյունքում և տրամադրած նյութերով: «Միջազգային հանրությունը» ներկայացնող մարդիկ փոխվում են, գալիս են նորերը, և նրանց հետ աշխատանքները կամ վերսկսվում, կամ շարունակվում են: Շարունակական և տևական աշխատանք է: Կոնկրետ Ղարաբաղյան հարցի շուրջ ուղղակի շահեր ունեցող երկրները թյուրքական երկրներն են, Հայաստանը և Ռուսաստանը: Մեծ հաշվով հենց նրանք էլ ձևավորում են «միջազգային կառույցների» և լայն «միջազգային հանրության» վերաբերմունքը, կարծիքը և համոզմունքները: «Ղարաբաղն Ադրբեջանի կազմում»ի և «հողերի հանձնման» հետևում «թյուրքական քաղաքական աշխարհի» աշխատանքն է, որն ազդեցիկ, բայց նաև միջազգային հանրային կարծիքում շատ խոցելի «աշխարհ» է: «Ղարաբաղը Հայաստանի կազմում»ի կամ «Ինքնուրույն Ղարաբաղ»ի թիկունքում պատմական, իրավական և մարդկային արդարությունն է, գումարած «միջազգային հանրության»՝ «թյուրքական աշխարհի» հետ քաղաքակրթական և քաղաքական հակասություններ ունեցող մասը, որը պակաս մեծ ուժ չի, եթե պատշաճ ներկայացված է: Արդյո՞ք պատշաճ ներկայացված է, արդյո՞ք «միջազգային հանրությունը» համոզմունքների ձևավորման մակարդակով տեղյակ է՝ ինչ ասել է «անվտանգության գոտի», ի՞նչ է սպառնում Ղարաբաղի հայ բնակչությանը այդ գոտու փոփոխության դեպքում, արդյո՞ք այդ մարդիկ գիտեն Այսրկովկասի վերջին հարյուրամյա և Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի,դաշտային Արցախի ոչ վաղ անցյալի հայ բնակչության նկատմամբ արյունոտ իրադարձությունները և փաստացի դեռ չվերջացած վերջին պատերազմի իրական դրդապատճառները, վերջապես ի՞նչ դեր են խաղում դրանք Ղարաբաղի հարցի լուծման «միջազգային հանրության» համոզմունքներում: Իրականում դրանք առկա չեն նույնիսկ հայկական քաղաքական հանրության փաստարկներում: Այս հարցերի շուրջ Մինսկի խմբի փաթեթը/փաթեթները ոչ մի տող, ոչ մի ակնարկ չեն պարունակում, իսկ այդ փաթեթների «բառապաշարը» ձևավորվել է 1994ից և այստեղ պարզ թվացող հումանիզմի և հայկական արդարության հարցեր չկան: Կան «հողեր վերադարձնելու» հարցեր, և հայկական քաղաքական միտքը «միջազգային հանրության» հետ խոսում է այդ լեզվով՝ քննարկելով ֆիզիկական տարածքների հարցերը առանց մարդու, ժողովրդի ապրելու իրավունքի երաշխիքների հեռանկարի: Մարդու, ժողովրդի ապրելու իրավունքի հեռանկարը նախ և առաջ անցյալի և ներկայի փորձն է, որը պիտի դառնար «միջազգային հանրության» համոզմունքների ձևավորման կարևոր մաս, բայց չի դարձել: Այն բացակայել և բացակայում է հայկական դիվանագիտության ծրագրում, ուրեմն ինչպե՞ս պիտի դառնար «միջազգային հանրության» ծրագրի մաս: Հայկական դիվանագիտության ծրագրում և «միջազգային հանրության» փաստարկներում դրա բացակայության պատասխանատուները ՀՀ քաղաքական իշխանությունները և առաջնահերթ՝ ՀՀ երեք նախագահներն են, հատկապես՝ առաջին նախագահը, որին չհաջողվեց կամ ով չկամեցավ (չկարողացա՞վ) հայ ժողովրդի՝ իրեն պարտադրված պատերազմի հաղթական արժանապատվության և Հայաստանի նկատմամբ միջազգային համակրաքնի փուլում ազդել Մինսկի խմբի փաթեթի բովանդակային փաստարկների ձևավորման վրա: Եթե նույն համոզմունքներով և ուժով, ինչպես նա աշխատում է հայ հասարակությանը վախեցնել «միջազգային հանրությունից» սպասվող սպառնալիքներով, աշխատեր «միջազգային հանրության» համոզմունքների և փաստարկների ձևավորման վրա, այսօր բոլորովին այլ պատկեր կլիներ: Կարելի՞ է ենթադրել, որ դրան խանգարեցին հարցի լուծման նրա այլընտրանքային համոզմունքները: Հրանուշ Խառատյանի գրառումը

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Գեղանուշի դպրոցականները` ԶՊՄԿ-ում էին (video) Անչափահաս աղջկա նկատմամբ բռնի գործողություն կատարած 4 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական վերդիկտ «Ռադ ենք անելու քեզ, Նիկո՛լ, հերի՛ք եղավ»․ Սամվել Կարապետյան (video) Երևանի աղտոտված օդն իշխանությունների անգործության հետևանք է. Մեսրոպ Մանուկյան 2 զրո ավելի է գրվել ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի աները Էրեբունիում հարձակվել է Արման Թաթոյանի թիմի վրա. Դավիթ Անանյան Ինչու է Փաշինյանը գուրգուրում Էրդողանի գիրքը Ռուբիոն հարցականի տակ է դրել ՆԱՏՕ-ի գոյության իմաստը Ռոբերտ Քոչարյանը «ձեռքի ուժ է կպնում» 7 տարեկան արթիկցի տղայի հետ (video) Որևէ խուզարկություն կամ ձերբակալություն չի կարող փոխել մեր քաղաքական օրակարգը․ «Հայաստան» դաշինք Ռուսաստանի պաշտոնյաները վտանգավոր հայտարարություններ են անում․ գին ենք վճարելու․ Ռոբերտ Քոչարյան (video) «Դուք լսե՛ք Սուրեն Պապիկյանի լկտիության մասին»․ Իշխան Սաղաթելյան (video) Երմակը գրավի դիմաց ազատ կարձակվի Հորմուզի նեղուցի շրջափակման պատասխանատուն ԱՄՆ-ն է. Աբբաս Արաղչի Ինչ են քննարկել «Հրապարակ». Եկեղեցու թեմայի վրա վետո են դրել Վիճակագրություն, որից սարսափում է Փաշինյանը (video) Գավառում բախվել են «ՎԱԶ 2121»-ն ու «Infinity»-ն Սամվել Կարապետյանը փակագծեր բացեց՝ ինչ սարսափելի բացահայտումներ են անելու Փաշինյանից (video) Թող լա՛վ լսեն Նիկոլն ու իր ՔՊ-ականները․ հենց այդ օրը պատասխան են տալու․ Քրիստինե Վարդանյան (video) Հայաստանը մերն է, մեր սերն է, մեր տունն է․ Ռոբերտ Քոչարյան (video) ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորումը վկայում է Բաքվի՝ Հարավային Կովկասի զարգացման ձգտման մասին Կդադարեցվի էլեկտրամատակարարումը․ հասցեներ Վթարների պատճառով 5, 15, 31 համարի ավտոբուսները խցանման մեջ են, կլինեն որոշակի ուշացումներ Դատախազությունը պահանջում է նախկին պատգամավորից բռնագանձել 3 անշարժ գույք, շուրջ 237 միլիոն դրամ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am