Իսրայելը 2 մլն դոլարով կրճատել է ՄԱԿ-ի վճարները
«Իսրայելը 2 մլն դոլարով կրճատում է ՄԱԿ-ում կատարվող վճարումներն այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդն ընդունել է հակաիսրայելական բանաձևեր:Այդ միջոցները կուղղվեն «զարգացող բարեկամական երկրների» օգնությանը»,- Twitter-ում գրել է կառավարության ղեկավարի մամլո քարտուղար Օֆիր Գենդելմանը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՄԱԿ-ը շարունակում է պաղեստիա-իսրայելական կարգավորման գործում երկու պետության սկզբունքի աջակցումը։
