«Ելք» դաշինքի նախընտրական հանդիպումը Սյունիքում էր: Դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը Գորիսում հայտարարեց, թե կա այլընտրանք, և քաղաքացիները հնարավորություն ունեն ընտրել «Ելքին»:
«Սիրելի՛ գորիսեցիներ, ապրիլի 2-ին գնացեք ընտրական տեղամասեր և գլուխներդ բարձր, դուխով քվեարկեք Ելք դաշինքի օգտին՝ վերցնելով համար 1 քվեաթերթիկը: Չհուսահատվեք, ժողովո՛ւրդ ջան, որովհետև ելք կա»,-փողոցներով հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը:
Նրա հետ քարոզչություն էր իրականացնում նաև դաշինքի անդամ Արամ Սարգսյանը:
«Ելք» դաշինքի անդամները Սյունիքում ոչ միայն գորիսեցիներին, այլ նաև զինվորներին էին բաժանում իրենց բուկլետները, ողջունում և կոչ անում ընտրել իրենց: «Ելքի» անդամներին ողջունեցին նաև զինվորները: Արամ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը բանավեճի մեջ մտան գորիսեցիների հետ այն ժամանակ,երբ քննադատություններ էին հնչում երկրում գոյություն ունեցող վիճակից, իշխանությունների հասցեին, մի գորիսեցի կին հայտարարեց` բա հո հայը հայի դեմ դուրս չի՞ գա, ուստի եթե դուրս չեն գալիս իրար դեմ, ուրեմն պիտի միանան: Արամ Սարգսյանն էլ հեգնեց, թե ճիշտ է հայ է, թալանում է երկիրը. «Նրանք վեց-յոթ ընտանիքով ավելի շատ հարստություն ունեն, քան ամբողջ ժողովուրդը»,ասաց նա:
«Անունը Սերժ ա, ազգանունը Ծառուկյան»,նկատեց բնակիչներից մեկը :
«Փոխանակ մտածեք` ինչ անենք, որ հարցը լուծվի, բոլորն իրար համոզում են, թե չի լինի: Դե ուրեմն այդպես էլ ապրեք: Ժողովուրդ, եթե մեզ պիտի լավություն անեք` մեզ ընտրելով, մեզ մի ընտրեք» ,ասաց Փաշինյանը:
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը