«Կոշտ կվերաբերվենք բոլոր խոչընդոտներին». Կարեն Կարապետյան

« ՀՀԿ-ի ներկայացրած ծրագիրը համալիր է, հավակնոտ, պատասխանում է բոլոր մակրո հարցերին, որոնք ծառացած են մեր երկրի, հասարակության առջև: Կարապետյանի խոսքով, ծրագիրն իրատեսական է և այն ներկայացնելիս որևէ մեկի աչքը, ականջը շոյելու խնդիր չեն դրել: Շատ հավանական ենք համարել, որ այս ընտրություններին կարող ենք ստանալ ձեր վստահության քվեն ու կգա պահը :Իրատեսական լինելով մեկտեղ, մեր ծրագիրը ֆունդամենտալ բարեփոխումների ծրագիր է, որովհետև ախտորոշում անելով, հասկացել ենք, որ բոլոր ոլորտներում ունենք արդյունավետության պակաս: Այն լրացնելու համար էլ իրականացնելու ենք բարեփոխումներ»,­- Չարենցավանում բնակիչների հետ հանդիպմանն ասաց  վարչապետ Կարեն Կարապետյանը: «ՀՀԿ­-ն ընտրություններին ներկայացել է լայն թիմով, համարձակություն ունեցել հստակ ասել իր ուժեղ ու թույլ կողմերը:Ես որևէ այլ քաղաքական ուժի չեմ հիշում, որ այդպես ասել է: Դա կարող է դառնալ մեր առավելությունը, որովհետև մեր բացթողումները կամ սխալները եղել են օբյեկտիվ ու սուբյեկտիվ: Ունենք մեծ փորձ, որով անցել ենք և հերթական անգամ նույն թակարդն ընկնելու հավանականությունն ավելի քիչ է»,-­ ասաց նա: «Մենք ունենք կամք՝ մեր ծրագիրն իրականացնելու, նպատակասլացություն, նաև անհրաժեշտության դեպքում, կոշտ կվերաբերվենք բոլոր խոչընդոտներին »,­- նշեց Կարեն Կարապետյանը: Կարեն Կարապետյանի համար պետբյուջեով նախատեսված 3.2 տոկոս տնտեսական աճի ապահովումից 2017 թվականին առավել կարևոր է խնդիրների ախտորոշումը, սանիտարիզացիան, կառավարման համակարգի բարեփոխումները և կայունացումը: «Մենք հստակ ախտորոշել ու ձևակերպել ենք՝ որտեղ ենք գտնվում, ինչ խնդիրներ, հիվանդություններ ունենք, ուր ենք ցանկանում գնալ, ինչպիսի երկիր ենք կառուցելու: 2017 թվականին նախատեսում ենք իրականացնել ախտորոշում, սանիտարիզացիա, կառավարման համակարգի բարեփոխումներ, կայունացում: Այս չորս գործառույթը մեզ համար չափազանց կարևոր է, որովհետև, եթե չգիտենք մեր հիվանդության ախտորոշումը՝ լուծում չենք կարող տալ»,-  ասաց Կարեն Կարապետյանը:

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Քաղաքացին խայտառակեց Փաշինյանին․․․ (video) Նորաշենի բնակիչներն ուզում էին մի երկու բան ասել Նիկոլին, փախավ․ Արշակ Սարգսյանը մանրամասնում է (video) #ՈՒՂԻՂ․ Հանգստանալ չկա՛, նահաջն չկա՛․․․ Քոչարյանն ու Սամվել Կարապետյանը «ռադ են անում» Նիկոլին (video) Գեղանուշի դպրոցականները` ԶՊՄԿ-ում էին (video) Անչափահաս աղջկա նկատմամբ բռնի գործողություն կատարած 4 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական վերդիկտ «Ռադ ենք անելու քեզ, Նիկո՛լ, հերի՛ք եղավ»․ Սամվել Կարապետյան (video) Երևանի աղտոտված օդն իշխանությունների անգործության հետևանք է. Մեսրոպ Մանուկյան 2 զրո ավելի է գրվել ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի աները Էրեբունիում հարձակվել է Արման Թաթոյանի թիմի վրա. Դավիթ Անանյան Ինչու է Փաշինյանը գուրգուրում Էրդողանի գիրքը Ռուբիոն հարցականի տակ է դրել ՆԱՏՕ-ի գոյության իմաստը Ռոբերտ Քոչարյանը «ձեռքի ուժ է կպնում» 7 տարեկան արթիկցի տղայի հետ (video) Որևէ խուզարկություն կամ ձերբակալություն չի կարող փոխել մեր քաղաքական օրակարգը․ «Հայաստան» դաշինք Ռուսաստանի պաշտոնյաները վտանգավոր հայտարարություններ են անում․ գին ենք վճարելու․ Ռոբերտ Քոչարյան (video) «Դուք լսե՛ք Սուրեն Պապիկյանի լկտիության մասին»․ Իշխան Սաղաթելյան (video) Երմակը գրավի դիմաց ազատ կարձակվի Հորմուզի նեղուցի շրջափակման պատասխանատուն ԱՄՆ-ն է. Աբբաս Արաղչի Ինչ են քննարկել «Հրապարակ». Եկեղեցու թեմայի վրա վետո են դրել Վիճակագրություն, որից սարսափում է Փաշինյանը (video) Գավառում բախվել են «ՎԱԶ 2121»-ն ու «Infinity»-ն Սամվել Կարապետյանը փակագծեր բացեց՝ ինչ սարսափելի բացահայտումներ են անելու Փաշինյանից (video) Թող լա՛վ լսեն Նիկոլն ու իր ՔՊ-ականները․ հենց այդ օրը պատասխան են տալու․ Քրիստինե Վարդանյան (video) Հայաստանը մերն է, մեր սերն է, մեր տունն է․ Ռոբերտ Քոչարյան (video) ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորումը վկայում է Բաքվի՝ Հարավային Կովկասի զարգացման ձգտման մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am