Ուկրաինային կարող են զրկել «Եվրատեսիլ»-ից Սամոյլովայի պատճառով
EBU-ի ղեկավար Ինգրիդ Դելտենրեն շվեյցարական Blick հրատարակությանը տված հարցազրույցում հայտարարել է,որ Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) չի բացառում, որ Ուկրաինային կզրկի «Եվրատեսիլ2017»-ին մասնակցելուց, եթե մրցույթին Ռուսաստանի մասնակցության հետ կապված իրադրությունը չկարգավորվի մինչեւ հաջորդ շաբաթվա վերջը: Ուկրաինա Սամոյլովայի մուտքի արգելումը «հարված է երգի մրցույթի իմիջին», եւ սպառնացել է պատժամիջոցներ կիրառել Ուկրաինայի նկատմամբ,ասել է նա և հավելել. «Ուկրաինայի գործելակերպը միանգամայն անընդունելի է»: Դելտենրեն հայտնել է, որ ներկայում ինքը վարչապետ Գրոյսմանի եւ նախագահ Պորոշենկոյի հետ բանակցություններ է վարում «խաղաղ լուծում» գտնելու համար, քանի որ միայն նրանք «կարող են չեղարկել Ուկրաինա Յուլյա Սամոյլովայի մուտքի արգելքը» կամ էլ հոգ տանել, որ այդ արգելքը ուժի մեջ մտնի միայն Կիեւում ռուս երգչուհու ելույթից հետո:
