Մադեյրայի օդանավակայանը վերանվանվել է Կրիշտիանու Ռոնալդուի պատվին
Պորտուգալիայի Մադեյրա կղզու օդանավակայանը անվանակոչվել է երկրի ֆուտբոլի հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդու պատվին: Ինչպես հաղորդում է Interfax-ը, այս մասին տեղեկացնում է AP-ն:Օդանավակայանի անունը պաշտոնապես լինելու է Aeroporto Cristiano Ronaldo, իսկ շենքի ներսում տեղադրված է լինելու ֆուտբոլիստի կիսանդրին: Ռոնալդուն անձամբ ներկա է եղել անվանափոխության արարողությանը:
