Այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցած ասուլիս-քննարկմանը «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղխորհրդի անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց.
«Կուսակցապետությունը հեռացնելու համազգային պահանջը մնում է մեր օրակարգում: Մեր առջև հանցագործ իշխանություն է, որը պետք է պատասխանատվություն կրի: Քաղաքական պայքարը, Մարտի 1-ը, Հոկտեմբերի 27-ը ոչ մեկի մենաշնորհը չէ, և թող ոչ ոք հետադարձ հայացքով չխմբագրի պատմությունը և չփորձի ժողովրդին համոզել, թե այդ օրերը մենաշնորհ են ու պատկանում են որևէ մեկին: Եթե կարծում են, որ անցյալը, ներկան կամ ապագան պատկանում է մի խումբ մարդկանց, սխալվում են: Նրանք, ովքեր ոչ մի բան չփոխած՝ հայտարարում են, թե կարող են մտնել առանձին պայքարի մեջ, ես ոչ մի մխիթարանք պիտի չունենամ, եթե հանկարծ ես կամ իմ ներկայացրած ուժը որոշենք մասնակցել ու հաղթել մյուսներին»,- ասաց նա:
Այնուհետև՝ դիմելով նախագահին զգուշացրեց՝ որտեղ դրոշը, այնտեղ էլ՝ մենք. «Եթե լինի բռնության փորձ մեր դրոշակի, քաղաքացու նկատմամբ, այդ փորձին դիմակայելու ենք ամբողջ ուժով: Պայքարը շարունակվում է, և ուրբաթից ուրբաթ կհանդիպենք: Մենաշնորհյալ այս խղճուկ հատվածապաշտ մտայնությունից պետք է դուրս գանք: Մենք ամեն ինչ անելու ենք, որ ժողովրդին հուսախաբ չանենք, ու, եթե մտնենք հերթական քննարկումների փուլ, տանուլ կտանք»:
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը