«Նաիրիտ 2» գործարանի ղեկավարությունը պատրաստ է աշխատավարձի եւ տույժ տուգանքի վճարման նոր պայմանագրեր կնքել նախկին աշխատակիցների հետ, եթե նրանք վերադարձնեն մեկ ու կես տարի առաջ ստացած իրենց գումարները։Նաիրիտ 2-ի ղեկավարությունը պարզապես նրանց ստիպեց ստորագրել մի պայմանագիր, ըստ որի հրաժարվում են տույժ-տուգանքներից, փոխարենը ստանալով մայր-գումարները:
Մեզ հետ զրույցում նաիրիտցիներից մեկը հայտնեց, որ իրենք հարկադրաբար ստորագրել են, քանի որ այլ ելք չունեին:
Նաիրիտցիները Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում վիճարկում են պայմանագրերի այն կետը, ըստ որի հրաժարվել են աշխատավարձերի ուշացման հետեւանքով գոյացած տույժերից։
Հիշեցնենք, որ դատարանում քննվում է նաիրիտ գործարանի 18 նախկին աշխատակցի դիմում-հայտը, սակայն պատասխանող կողմից ոչ ոք ներկա չէ:
Դատական նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի 14-ը՝ ժամը 14.30-ին:
Անի Աղազարյան
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը