ՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովից լրագրողները փորձեցին ճշտել` ինչի մասին է եղել Սերժ Սարգսյանի ելույթը:
Ինչին ի պատասխան նշեց, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ծրագրային ելույթով, որում անդրադարձել է Հայաստանի արտաքին և ներքին մարտահրավերներին:
«Խոսքը գնացել է գլոբալ, համակարգային հարցերի շուրջ, սոցիալ-տնտեսական քաղաքականության, պաշտոնյաների գործունեության, կոռուպցիայի դեմ պայքարի, մամուլի ազատության, ժողովրդավարության զարգացման: Չի եղել մի ոլորտ, որին Նախագահը չի անդրադարձել իր ելույթում: Ընդհանուր խոսք է գնացել կուսակցությունների դերի բարձրացման մասին, իսկ կոնկրետ ՀՅԴ-ի հետ համագործակցության հուշագրի մասին խոսք չի եղել»,- ասաց նա:
Լրագրողի դիտարկմանը, թե ԲՀԿ-ն նույնպես ուզում է կոալիցիա մտնել, Շարմազանովը ասաց. «Ուզելը քաղաքական կատեգորիա չէ, բայց ԲՀԿ ղեկավարը հայտարարել է, որ իրենք մնում են ընդդիմության մեջ»: «Բայց չէ որ ԲՀԿ-ն այդքան սատարում էր ձեզ, իսկ դուք», հակադարձեց լրագրողը: «Յուրաքանչյուր ուժ պետք է սատարի սեփական սկզբունքներին: Չեմ կարծում, որ օրինակ Դաշնակցությունը մեզ է սատարել: Իրենք իրենց սկզբունքներին են սատարել, մենք մեր սկզբունքներին ենք սատարել»,- նշեց ԱԺ փոխնախագահը:
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը