ԹԻ-ն բացահայտում է.որ ուժերն են ընտրակաշառք բաժանում

  «Այս ընթացքում իրավապահ մարմիններն ստացել են 176 հաղորդում ընտրական հանցագործության մասին, որից միայն երեքի մասով է ստուգում գնում։Եթե իրավապահները գնային դպրոցի ու մանկապարտեզի տնօրենների ձայնագրությունների հետևից, պատասխանատվության կենթարկվեին նաև մարզպետարանների, քաղաքապետարանների աշխատակիցներ։ Սակայն սա ընտրախախտումների ողջ ծավալը չէ. գրանցվել են նաև ընտրակաշառք բաժանելու, քաղաքացիների նկատմամբ ճնշումների դեպքեր»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Վարուժան Հոկտանյանը : Կենտրոնի ներկայացուցիչ Վարուժան Հոկտանյանը նշում է,որ սա ցույց է տալիս ի սկզբանե իրավապահ մարմինների ոչ պրոակտիվ լինելը նշանակում է, որ պետություն-իշխանություն սերտաճումը մեզ մոտ մեծ չափերի է հասել։« Ոստիկանությունը, դատախազությունը և իրավապահ այլ մարմիններ իրենք իշխանությանն են ծառայում և նույն ձևի կծառայեն իշխանափոխության դեպքում ։ Վարուժան Հոկտանյանն անգամ այնպիսի զարգացման է սպասում, որ իրավապահները հերքեն ակնհայտ ընտրակեղծարարներին փաստերը:Միջազգային դիտորդները հետևում են այս ամենին, և հույս ունենանք, որ դա հետագայում կազդի նման դեպքերի մասշտաբների քչացմանը»,ասաց նա: Ըստ պարոն Հոկտանյանի՝ ընդհանրապես վարչական ռեսուրսի չարաշահում եզրույթը, ուսումնասիրությունները գալիս են ավտորիտար, տոտալիտար երկրներից: Նա խորհուրդ տվեց տարբերակել վարչական ռեսուրսի օգտագործում և չարաշահում եզրերը: Հարցին այն, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նախընտրական քարոզչություն է անում աշխատանքային մարզային այցերի շրջանակներում արդյո՞ք դա վարչական ռեսուրսի չարաշահում չէ՞, պարոն Հոկտանյանը պատասխանեց, թե դա, եթե անգամ աշխատանքային ժամին էլ չէ, ու եթե վարչական ռեսուրսի չարաշահում չէ, ապա այդ ռեսուրսի օգտագործում է. ««Դա վարչապետի և նախարարների կողմից վարչական ռեսուրսի չարաշահում է, քանի որ նրանք արձակուրդում չեն գտնվում: Եթե շաբաթ-կիրակի է քարոզչություն անում վարչապետը, դա վարչական ռեսուրսի չարաշահում չէ, այլ օգտագործում: Այստեղ ավելի կարևոր է, թե նրա հետ հանդիպումներին մարդիկ ինչպես են գալիս. նրանք բերմա՞ն են ենթարկվում, թե՞ իրենց կամքով են գալիս: Իսկ եթե բերման են ենթարկվում, ապա դա արդեն վարչական ռեսուրսի չարաշահում է անկախ նրանից, որ ժամին է դա եղել»: Կենտրոնի տվյալներով՝ ընտրակաշառք բաժանում են ՀՀԿ-ն և «Ծառուկյան» դաշինքը. «Շատ քիչ հաղորդումներ կան Դաշնակցության և Հայկական վերածննդի մասին։ Եթե փորձում ենք ընտրակաշառքը վարչական ռեսուրսի չարաշահում դիտարկել, դա կարող ենք անել մեկ դեպքում, եթե ապացուցվում է, որ դա բյուջեի թալանի արդյունքում է եղել»,- ասում է Վարուժան Հոկտանյանը։ Ըստ նրա՝ իշխանությունը վարչական ռեսուրսները չարաշահում է մարզպետարանների, նախարարությունների, քաղաքապետարանների միջոցով։ Այս մարմինները, ըստ Հոկտանյանի, քիչ դեպքերում է, որ ինքնագլուխ կգնան ցուցակագրումների կամ այլ գործողությունների։ Գրանցվել են նաև մի շարք դեպքեր, երբ Արարատի մարզի Այգավան գյուղում Արարատի ոստիկանության ճնշման հետևանքով «Ելք» դաշինքի թեկնածուին մասնավոր կառույցը չի տրամադրել շտաբի տարածք, Արտաշատում ակնոցների բաժանում և աչքերի անվճար ստուգում են իրականացրել, Եղեգնաձորում ՀՀԿ ռեյտինգային թեկնածու Աշոտ Արսենյանը ընտրողների հետ հանդիպմանը ուղղակի պահանջել է, որ իր համար պետք է ապահովվի 400 ձայն, Արմավիրում՝ Մրգաշատ համայնքում, ՀՀԿ-ն նախընտրական շտաբ է դրել հիվանդանոցում: Սոնա Դավթյան

դիտվել է 3 անգամ
Լրահոս
ՀՀ-ն դիտարկում է Հնդկաստանի Pinaka համակարգերի տեղական արտադրության հնարավորությունը. IDRW Ռուսաստանը Հայաստանին ներառել է իր քաղաքացիների ձերբակալման բարձր ռիսկ ունեցող երկրների շարքում Հովհաննես Սարգսյանը նշանակվել է ՄԵՐԺԵԼ ԵՆ․ Նիկոլն ու շքախումբը 16-րդ թաղամասում կիսատ են թողել շրջայցն ու հեռացել․ նոր մանրամասներ (video) Ռոբերտ Քոչարյանի օրոք տարածաշրջանում հզոր պետություն էինք, իր նման բանակցող չկա․ քաղաքացիների կարծիքը (video) Վոլոդյա Մուրադյանը նշանակվել է վարչության պետ Սարգսյանը 10 ամիս գտնվում է անազատության մեջ, շատ «պատահաբար» կալանքի ժամկետը լրանում է հունիսի 8-ին (video) ՈՒՂԻՂ. Իր բառով ասած՝ Նիկոլի «վնգունը դուրս է գալիս». Հրանտ Միքայելյան (video) Երևանում վթարի է ենթարկվել «Սպայկա» ընկերության տնօրենի «Mercedes-Maybach»-ը ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը նոր մանրամասներ է հայտնում 44-օրյա պատերազմից (video) Հակակոռուպցիոն կոմիտեն Բրյուսովի համալսարանում է․ուսումնասիրում են ամբիոններից մեկի վարիչի աշխատանքը «Զվարթնոցից» անհետացած ռուս կինը հայտնաբերվել է «Արբատ»-ի հիմնադիր Սարգսյանի սպանությունը կազմակերպվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության կողմից Դուք արհամարհեցիք Կաթողիկոսին, ով տևական ժամանակ է՝ ենթարկվում է հալածանքների. Մինասյանը՝ Մակրոնին 69-ամյա Լյուդմիլա Լևանովան դուրս է եկել «Զվարթնոց» օդանավակայանից և կորել Ծնող քֆուր տվողն ո՞վ ա. լեզվիդ ես տալիս. կռիվ՝ ՔՊ-ակաների և բնակիչների միջև (video) #ՀԻՄԱ․ Հունիսի 7-ին Փաշինյանի «հարցը լուծվում է»․ նա ունենալու է 2 տարբերակ․ Հարութ Սասունյան (video) Խայտառակ հայհոյանքներ ու վեճ ՔՊ-ականների ու քաղաքացիների միջև (video) Լա՛վ լսեք՝ բազմաթիվ համայնքներում Նիկոլենք պարտվելու են․ Տարոն Ղազարյան (video) Քաղաքացին խայտառակեց Փաշինյանին․․․ (video) Նորաշենի բնակիչներն ուզում էին մի երկու բան ասել Նիկոլին, փախավ․ Արշակ Սարգսյանը մանրամասնում է (video) #ՈՒՂԻՂ․ Հանգստանալ չկա՛, նահաջն չկա՛․․․ Քոչարյանն ու Սամվել Կարապետյանը «ռադ են անում» Նիկոլին (video) Գեղանուշի դպրոցականները` ԶՊՄԿ-ում էին (video) Անչափահաս աղջկա նկատմամբ բռնի գործողություն կատարած 4 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական վերդիկտ «Ռադ ենք անելու քեզ, Նիկո՛լ, հերի՛ք եղավ»․ Սամվել Կարապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am