ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի այցելությանը Արցախ:
Նրա խոսքով` Ս. Սարգսյանի ելույթում ներքին լսարանին ուղղված մեսիջն այն էր, որ վերջին տարիներին մենք բավականին վերազինվել ենք, ու արդեն այսօր մեր առաջնագիծն ավելի ամուր է: «Մենք պետք է կարողանանք հասկանալ, որ առանց կայուն անվտանգության համակարգի, չենք կարող խոսել տնտեսական և սոցիալական բարեփոխումներից: Հայաստանը ջանք չի խնայելու Արցախի անվտանգության ապահովման գործում: Եթե դրա համար անհրաժեշտ լինի դիմել «Իսկանդեր»-ի օգնությանը, մենք դա կանենք»,- նշեց Շարմազանովը:
Ինչպես ասաց՝ մեզ անհրաժեշտ է ներքին կայունություն: «Արտաքին լսարանին ուղղված էին այն մեսիջները, որ Հայաստանի Հանրապետությունն Արցախի անվտանգության երաշխավորն է ու Հայաստանը ջանք չի խնայելու Արցախի անվտանգության ապահովման գործում»,- շեշտեց Շարմազանովը:
Անի Աղազարյան
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը