Պաշտոնյաներ, ում անունները հնչեցրել են տնօրենները

Ի պատասխան մարտի 24-ի SUT.am կայքի հրապարակման (որում բացահայտվում է դպրոցների և մանկապարտեզների 114 տնօրեննրի կողմից վարչական ռեսուրսի կիրառումը իշխող Հանրապետական կուսակցության օգտին), Հայաստանի դատախազությունը հայտարարեց, որ «114 դպրոցների տնօրենների ձայնագրություններից միայն 1 է պարունակում առերևույթ հանցագործության հատկանիշներ»: Այլ կերպ ասած, դատախազությունը դրանք չուսումնասիրեց ամբողջությամբ, որպես վարչական ռեսուրսի չարաշահման բուրգ, այլ դիտարկեց առանձին-առանձին: Այդ կապակցությամբ, ունենալով տնօրենների կողմից ընտրողների ցուցակագրման համակարգվածությունը ընդգծելու նպատակ՝ ներկայացնում ենք այն պաշտոնյաների ցանկը, ում տնօրենները (դատելով իրենց խոսքերից) փոխանցել են Հանրապետական կուսակցության ընտրողների ցուցակները: Մարզպետարաններ 6 դպրոցի տնօրեններ խոստովանում են, որ ցուցակներ են ներկայացրել Արմավիրի մարզպետարան, սակայն չեն նշում, թե կոնկրետ ում։ 1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ ցուցակը ներկայացրել է Լոռու մարզպետարան, սակայն չի նշում, թե կոնկրետ ում։ 1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ ցուցակը ներկայացրել է Սյունիքի մարզպետարան, սակայն չի նշում, թե կոնկրետ ում։ 1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ ցուցակը ներկայացրել է Արագածոտնի մարզպետարան, սակայն չի նշում, թե կոնկրետ ում։ 1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ իրենից պահանջված դիտորդների ցուցակը ներկայացրել է Սյունիքի մարզպետարան՝ ոմն Ռուդոլֆին։ 2 դպրոցի տնօրեններ խոստովանում են, որ իրենցից պահանջված  ցուցակները ներկայացրել են Սյունիքի մարզպետարան՝  բաժնի պետ Հայկին։ Վարչական շրջանի աշխատակազմեր (Երևանում) 1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ ցուցակները ներկայացրել է Շենգավիթի թաղապետարան (վարչական շրջանի աշխատակազմ)՝ ոմն  Հրանտին։ 2 դպրոցի տնօրեններ խոստովանում են, որ իրենցից պահանջված  ցուցակները ներկայացրել են Մալաթիա-Սեբաստիայի  թաղապետարան։ 12 դպրոցի տնօրեններ խոստովանում են, որ իրենցից պահանջված  ցուցակները ներկայացրել են Կենտրոնի թաղապետարան։ 6 դպրոցի տնօրեն խոստովանում են, որ իրենցից պահանջված  ցուցակները ներկայացրել են Էրեբունու թաղապետարան։ 2 դպրոցի տնօրեններ խոստովանում են, որ իրենցից պահանջված  ցուցակները ներկայացրել են Ավանի թաղապետարան։ 1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ իրենից պահանջված  ցուցակը ներկայացրել է Շենգավիթի թաղապետարան։ 1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ իրենից պահանջած  ցուցակը ներկայացրել է Նուբարաշենի թաղապետարան։ 2 դպրոցի տնօրեններ խոստովանում են, որ իրենցից պահանջված  ցուցակները ներկայացրել են Քանաքեռ-Զեյթունի թաղապետարան։ 1 դպրոցի մանկապարտեզի տնօրեն խոստովանում է, որ ցուցակը ներկայացրել է Շենգավիթ վարչական շրջանի կրթության վարչության պետ՝ Արմեն  Մարտիրոսյանին։ 2 մանկապարտեզի տնօրեններ խոստովանում են, որ ցուցակները ներկայացրել են Նոր Նորք վարչական շրջան թաղապետարան՝ Քութելյանին։ 2 մանկապարտեզի տնօրեններ խոստովանում են, որ ցուցակները ներկայացրել են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թաղապետարան՝ Իրինա Թորոսյանին։ 1 մանկապարտեզի տնօրեն խոստովանում է, որ ցուցակը ներկայացրել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թաղապետարան՝ Անդրեասյան Ենոքին։ Քաքաքապետարաններ 1 դպրոցի տնօրեն իրենից պահանջված  ցուցակը ներկայացրել է Վեդիի  քաղաքապետարանի աշխատակազնի քարտուղար Վահագն Վարդանյանին: Դա հաստատեց նաև ինքը՝ աշխատակազմի քարտուղարը: 1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ իրենից պահանջված  ցուցակը ներկայացնելու է Բերդի քաղաքապետարան։ 2 դպրոցի տնօրեններ խոստովանում են, որ իրենցից պահանջված ցուցակները ներկայացրել են Չարենցավանի քաղաքապետարան։ 1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ իրենից պահանջված  ցուցակը ներկայացրել է Ստեփանավանի քաղաքապետարան։ 1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ իրենից պահանջված  ցուցակը ներկայացրել է Սպիտակի քաղաքապետարան։ Գյուղապետարան Վայոց Ձորի մարզի Հորբատեղ գյուղի դպրոցի տնօրենը խոստովանեց, որ ցուցակագրումը անում են գյուղապետի հետ միասին։ Ընտրական շտաբներ 3 դպրոցի տնօրեններ խոստովանում են, որ իրենցից պահանջված  ցուցակները ներկայացրել են Կապանի ՀՀ կենտրոնական շտաբ՝ Կապան մոլի երկրորդ հարկ։ 1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ իրենից պահանջված  ցուցակը ներկայացրել է Չարենցավանի ՀՀԿ շտաբ։ 1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ իրենից պահանջված  ցուցակը ներկայացրել է Հրազդանի ՀՀԿ շտաբ։ 1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ իրենից պահանջված  ցուցակը ներկայացրել է Սիսիանի ենթաշտաբ։ 1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ իրենից պահանջված  ցուցակը յուրաքանչյուր դասղեկ իր հավաքածը ներկայացրել է Երևանի Հալաբյան փողոցի ՀՀԿ շտաբ։ 1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ իրենից պահանջված ցուցակը ներկայացրել է Արտաշատի ՀՀԿ շտաբ։ 1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ իրենից պահանջված  ցուցակը ներկայացրել է Արարատի ՀՀԿ շտաբ։ 1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ իրենից պահանջված  ցուցակը ներկայացրել է Վեդիի ՀՀԿ շտաբ։ 1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ իրենից պահանջված  ցուցակը ներկայացրել է Մարտունու ՀՀԿ շտաբ։ Գյումրու 1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ իրենից պահանջված  ցուցակը ներկայացրել է ՀՀԿ-ական պատգամավորության թեկնածու, Գյումրի 2 շրջանային կազմակերպության ղեկավար Սուքիաս Ավետիսյանին։ sut.am

դիտվել է 34 անգամ
Լրահոս
«Հենց հիմա ուրախացնեմ Նիկոլի թայֆին»․ Դավիթ Սահակյանցի դիպուկ խոսքը (video) Պենտագոնը պայմանագրեր է կնքել մատչելի թևավոր հրթիռների մշակման և արտադրության համար Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը Կքննարկվի մինչև 16 տարեկանների մուտքը սոցցանցեր սահմանափակելու նախագիծը Եթե մարդ էլ չե՛ք, գոնե սրիկա մի՛ եղեք․ գերիներից տեսնու՞մ եք՝ ինչ լուրեր են գալիս․ Թովմասյան (video) ՀՀ-ն դիտարկում է Հնդկաստանի Pinaka համակարգերի տեղական արտադրության հնարավորությունը. IDRW Ռուսաստանը Հայաստանին ներառել է իր քաղաքացիների ձերբակալման բարձր ռիսկ ունեցող երկրների շարքում Հովհաննես Սարգսյանը նշանակվել է ՄԵՐԺԵԼ ԵՆ․ Նիկոլն ու շքախումբը 16-րդ թաղամասում կիսատ են թողել շրջայցն ու հեռացել․ նոր մանրամասներ (video) Ռոբերտ Քոչարյանի օրոք տարածաշրջանում հզոր պետություն էինք, իր նման բանակցող չկա․ քաղաքացիների կարծիքը (video) Վոլոդյա Մուրադյանը նշանակվել է վարչության պետ Սարգսյանը 10 ամիս գտնվում է անազատության մեջ, շատ «պատահաբար» կալանքի ժամկետը լրանում է հունիսի 8-ին (video) ՈՒՂԻՂ. Իր բառով ասած՝ Նիկոլի «վնգունը դուրս է գալիս». Հրանտ Միքայելյան (video) Երևանում վթարի է ենթարկվել «Սպայկա» ընկերության տնօրենի «Mercedes-Maybach»-ը ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը նոր մանրամասներ է հայտնում 44-օրյա պատերազմից (video) Հակակոռուպցիոն կոմիտեն Բրյուսովի համալսարանում է․ուսումնասիրում են ամբիոններից մեկի վարիչի աշխատանքը «Զվարթնոցից» անհետացած ռուս կինը հայտնաբերվել է «Արբատ»-ի հիմնադիր Սարգսյանի սպանությունը կազմակերպվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության կողմից Դուք արհամարհեցիք Կաթողիկոսին, ով տևական ժամանակ է՝ ենթարկվում է հալածանքների. Մինասյանը՝ Մակրոնին 69-ամյա Լյուդմիլա Լևանովան դուրս է եկել «Զվարթնոց» օդանավակայանից և կորել Ծնող քֆուր տվողն ո՞վ ա. լեզվիդ ես տալիս. կռիվ՝ ՔՊ-ակաների և բնակիչների միջև (video) #ՀԻՄԱ․ Հունիսի 7-ին Փաշինյանի «հարցը լուծվում է»․ նա ունենալու է 2 տարբերակ․ Հարութ Սասունյան (video) Խայտառակ հայհոյանքներ ու վեճ ՔՊ-ականների ու քաղաքացիների միջև (video) Լա՛վ լսեք՝ բազմաթիվ համայնքներում Նիկոլենք պարտվելու են․ Տարոն Ղազարյան (video) Քաղաքացին խայտառակեց Փաշինյանին․․․ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am