Երեքից բացի, մյուսների համար մարտի 1-ի թեման փակված է

«Ժողովուրդը» գրում է. «Երբ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ԱԺ-ում իր ընտրության ժամանակ ելույթ էր ունենում, հրապարակավ խոստացավ, որ մարտի 1-ի գործը կլինի իր ծրագրային առաջնահերթություններից մեկը: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ գլխավոր դատախազից հետաքրքրվել է, թե ի՞նչ է արվում այս քրեական գործով: Պատասխանը, խոստովանենք, այնքան էլ հուսադրող չէ: «Նախաքննության արդյունավետության նկատառումներից ելնելով՝ 10 անձի մահվան եւ 3 անձի մարմնական վնասվածքներ ստանալու փաստերով առանձին վարույթներ են առանձնացվել, որոնցով կատարվում է նախաքննություն: Մասնավորապես նշված քրեական գործերով հարցաքննվել են շուրջ 4000 անձինք, տուժող են ճանաչվել ոստիկանության 220 աշխատակից եւ զինծառայող, 58 քաղաքացիական անձ, նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական եւ դատահետքաբանական համալիր, դատակենսաբանական, համակարգչատեխնիկական եւ այլ 800-ից ավելի փորձաքննություններ, կատարվել են դեպքի վայրի զննություններ, մեղավոր անձանց ինքնությունը պարզելու եւ նրանց հայտնաբերելու նպատակով տրվել են բազմաթիվ հանձնարարություններ, ու ձեռնարկվել են մի շարք օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Գործի համար նշանակություն ունեցող մի շարք հարցերի կապակցությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով փորձաքննություններ են նշանակվել նաեւ ՌԴ ներքին գործերի նախարարության «Հատուկ տեխնիկա եւ կապ» գիտաարտադրական միավորումում եւ «Փորձաքրեագիտական կենտրոնում»»: Պարզ չէ՝ թվարկված գործողությունները, այդ թվում՝ հարցաքննություններն ու փորձաքննությունները վերջե՞րս են արվել, թե՞ նախաքննության առաջին օրվանից սկսած: Բայց փաստը մնում է փաստ, որ իշխանությունները շահագրգռված չեն բացահայտելու կատարվածը, այլապես վաղուց այն արած կլինեին: Մինչ այդ, նկատենք, որ ԱԺ ընտրություններին մասնակից ուժերից միայն «Կոնգրես-ՀԺԿ», «Ելք» դաշինքները, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն են նախընտրական ծրագրում մարտի 1-ի գործի բացահայտման խոստում տվել: Մնացածների համար մեր նորագույն պատմության այս արյունալի էջը փակված է»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Չինական infoBRICS-ը վատ մեսիջ է փոխանցում Փաշինյանին «Հենց հիմա ուրախացնեմ Նիկոլի թայֆին»․ Դավիթ Սահակյանցի դիպուկ խոսքը (video) Պենտագոնը պայմանագրեր է կնքել մատչելի թևավոր հրթիռների մշակման և արտադրության համար Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը Կքննարկվի մինչև 16 տարեկանների մուտքը սոցցանցեր սահմանափակելու նախագիծը Եթե մարդ էլ չե՛ք, գոնե սրիկա մի՛ եղեք․ գերիներից տեսնու՞մ եք՝ ինչ լուրեր են գալիս․ Թովմասյան (video) ՀՀ-ն դիտարկում է Հնդկաստանի Pinaka համակարգերի տեղական արտադրության հնարավորությունը. IDRW Ռուսաստանը Հայաստանին ներառել է իր քաղաքացիների ձերբակալման բարձր ռիսկ ունեցող երկրների շարքում Հովհաննես Սարգսյանը նշանակվել է ՄԵՐԺԵԼ ԵՆ․ Նիկոլն ու շքախումբը 16-րդ թաղամասում կիսատ են թողել շրջայցն ու հեռացել․ նոր մանրամասներ (video) Ռոբերտ Քոչարյանի օրոք տարածաշրջանում հզոր պետություն էինք, իր նման բանակցող չկա․ քաղաքացիների կարծիքը (video) Վոլոդյա Մուրադյանը նշանակվել է վարչության պետ Սարգսյանը 10 ամիս գտնվում է անազատության մեջ, շատ «պատահաբար» կալանքի ժամկետը լրանում է հունիսի 8-ին (video) ՈՒՂԻՂ. Իր բառով ասած՝ Նիկոլի «վնգունը դուրս է գալիս». Հրանտ Միքայելյան (video) Երևանում վթարի է ենթարկվել «Սպայկա» ընկերության տնօրենի «Mercedes-Maybach»-ը ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը նոր մանրամասներ է հայտնում 44-օրյա պատերազմից (video) Հակակոռուպցիոն կոմիտեն Բրյուսովի համալսարանում է․ուսումնասիրում են ամբիոններից մեկի վարիչի աշխատանքը «Զվարթնոցից» անհետացած ռուս կինը հայտնաբերվել է «Արբատ»-ի հիմնադիր Սարգսյանի սպանությունը կազմակերպվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության կողմից Դուք արհամարհեցիք Կաթողիկոսին, ով տևական ժամանակ է՝ ենթարկվում է հալածանքների. Մինասյանը՝ Մակրոնին 69-ամյա Լյուդմիլա Լևանովան դուրս է եկել «Զվարթնոց» օդանավակայանից և կորել Ծնող քֆուր տվողն ո՞վ ա. լեզվիդ ես տալիս. կռիվ՝ ՔՊ-ակաների և բնակիչների միջև (video) #ՀԻՄԱ․ Հունիսի 7-ին Փաշինյանի «հարցը լուծվում է»․ նա ունենալու է 2 տարբերակ․ Հարութ Սասունյան (video) Խայտառակ հայհոյանքներ ու վեճ ՔՊ-ականների ու քաղաքացիների միջև (video) Լա՛վ լսեք՝ բազմաթիվ համայնքներում Նիկոլենք պարտվելու են․ Տարոն Ղազարյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am