Սիրիայի հարցով բանակցությունները կշարունակվեն. Ռոհանի
RIA Novosti-ն հայտնում է ,որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է,որ Աստանայում Սիրիայի հարցով բանակցությունները, որոնց երաշխավոր են Մոսկվան, Թեհրանը և Անկարան, կշարունակվեն: «Այն հանդիպումները, որոնք տեղի են ունեցել Աստանայում, նույնպես կշարունակվեն մինչև այն ժամանակ, քանի դեռ Սիրիայի ժողովուրդը չի կարողանա հասնել իր ազգային իրավունքներին»,- ասել է Իրանի նախագահը Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքում:
