«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի պատգամավորության թեկնածու Թերեզա Սարգսյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենց ծրագրում կրթության ոլորտի առաջնային անելիքներից են դասագրքերի որակի բարձրացման և 12-ամյա կրթական համակարգի վերացման հարցերը: Խոսելով մյուս ծրագրերից՝ Թերեզա Սարգսյանն ասաց, որ մտադիր են նորաստեղծ ընտանիքներին հատկացնել միանվագ 700 հազար դրամ, կրկնապատկել թոշակները եւ նպաստները, նվազագույն աշխատավարձը սահմանել 100 հազար դրամ:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե բյուջետային տեսանկյունից ինչպե՞ս է պատկերացնում այս ծրագրերի իրականացումը, պատասխանեց, որ իրենք լայն կապեր ունեն սփյուռքահայերի հետ և նրանք ցանկացած պահի կարող են վերադառնալ իրենց երկիր եւ մեծ գումարներ շրջանառության մեջ դնել:
Շարունակելով ծրագրերի ցանկը՝ տեղեկացրեց նաև, որ ծրագրում են դուրս բերել ստվերում աշխատող գործարարներին, զարգացնել գյուղատնտեսությունը:
Անի Աղազարյան
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը