«Ահաբեկիչների ղեկավար». Գերմանիայի Ձախերի կուսակցության ներկայացուցիչը՝ Էրդողանին
Գերմանիայի Ձախերի կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Սահրա Վագենկնեհթը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անվանել է «ահաբեկիչների ղեկավար»: Այս մասին հայտնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:Անդրադառնալով Էրդողանի հայտարարությանը, թե «եթե այսպես շարունակվի, ոչ մի եվրոպացի անվտանգ ու խաղաղ չի կարողանա քայլել փողոցով», Սահրա Վագենկնեհթը հայտարարել է. «Նման բան ասողը ոչ այլ ինչ է, քան ահաբեկիչ: Սա ահաբեկչությանն ուղղված բացահայտ կոչ է»:
