Ֆիդել Կաստրոյի կրտսեր քույրը մահացել է
Nuevo Heraldը հայտնում է,որ 78 տարեկան հասակում Հավանայում կողի կոտրվածքից հետո կյանքից հեռացել է Ֆիդել և Ռաուլ Կաստրոյի կրտսեր քույրը` Ագուստինան: Կուբայում դեռևս պաշտոնապես չեն հայտարարում Ագուստինա Կաստրոյի մահվան մասին: Կաստրոները յոթ երեխաներ էին: Ներկայում կենդանի են երեքը` Ռաուլը, Խուանիտան և Մեքսիկայում ապրող Էմման:
