Վայոց Ձորում հայտնաբերվել է ապօրինի ձկնորսությամբ զբաղվողների խումբ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Վայքի բաժնում նյութեր են նախապատրաստվում օրեր առաջ Վայոց Ձորի մարզում ապօրինի ձկնորսությամբ զբաղվելու փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 24-ին, ժամը 19։30-ի սահմաններում, ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության, ոստիկանության Վայքի բաժնի, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Եղեգնաձորի պահպանության բաժանմունքի, ինչպես նաև ՀՀ բնապահպանության նախարարության Վայոց Ձորի մարզային բնապահպանական բաժնի աշխատակիցներն ապօրինի ձկնորսություն կատարելու կասկածանքով Երևան-Մեղրի ավտոճանապարհի Հեր-Հեր գյուղ տանող խաչմերուկի 1-ին 200 մետր հատվածից Վայքի ոստիկանություն են բերման ենթարկել Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչներ, 33-մյա Սիսակ Մելոյանին, 30-ամյա Գևորգ Հարությունյանին, 27-ամյա Հայկ Ավետիսյանին, 36-ամյա Զորիկ Համբարձումյանին, Գավառ քաղաքի Ազատության փողոցի բնակիչ, 24-ամյա Զոհրաբ Գրիգորյանին, Վայք քաղաքի Ջերմուկի խճուղու բնակիչ, 36-ամյա Նարեկ Գևորգյանին։ Ոստիկանության Վայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխվել նաև Զ. Համբարձումյանի վարած Ford Transit մակնիշի 50 VՏ 001 համարանիշի և Ն. Գևորգյանի վարած ГАЗ 3110 մակնիշի 34 ՍP 182 համարանիշի ավտոմեքենաները։ Ընթերակաների ներկայութամբ զննություն է կատարվել և Ford-ի բեռնախցիկում հայտնաբերվել է «Կարասիկ» տեսակի 1000 հատ ձուկ, 327 խեցգետին, 1 հատ ձկնորսական ցանց, իսկ ГАЗ 3110-ի առջևի աջ նստատեղից հայտնաբեվել է «Կարմրախայտ» տեսակի 11 ձկներ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բերման ենթարկվածներից 2 հոգին խոստովանել են, որ ձկները որսացել են իրենք Վայոց Ձորի մարզի Հեր-Հեր ջրամբարի սկզբնամասից։ Ըստ փորձագետի նախնական եզրակացության՝ բնությանը պատճառված վնասի հատուցման չափը կազմում է 1 մլն 155 հազար դրամ։ Բոլոր բերման ենթարկվածները ստորագրությամբ բաց են թողնվել։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 51 անգամ
Լրահոս
69-ամյա Լյուդմիլա Լևանովան դուրս է եկել «Զվարթնոց» օդանավակայանից և կորել Ռուսաստանը Հայաստանին ներառել է իր քաղաքացիների ձերբակալման բարձր ռիսկ ունեցող երկրների շարքում Հովհաննես Սարգսյանը նշանակվել է ՄԵՐԺԵԼ ԵՆ․ Նիկոլն ու շքախումբը 16-րդ թաղամասում կիսատ են թողել շրջայցն ու հեռացել․ նոր մանրամասներ (video) Ռոբերտ Քոչարյանի օրոք տարածաշրջանում հզոր պետություն էինք, իր նման բանակցող չկա․ քաղաքացիների կարծիքը (video) Վոլոդյա Մուրադյանը նշանակվել է վարչության պետ Սարգսյանը 10 ամիս գտնվում է անազատության մեջ, շատ «պատահաբար» կալանքի ժամկետը լրանում է հունիսի 8-ին (video) ՈՒՂԻՂ. Իր բառով ասած՝ Նիկոլի «վնգունը դուրս է գալիս». Հրանտ Միքայելյան (video) Երևանում վթարի է ենթարկվել «Սպայկա» ընկերության տնօրենի «Mercedes-Maybach»-ը ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը նոր մանրամասներ է հայտնում 44-օրյա պատերազմից (video) Հակակոռուպցիոն կոմիտեն Բրյուսովի համալսարանում է․ուսումնասիրում են ամբիոններից մեկի վարիչի աշխատանքը «Զվարթնոցից» անհետացած ռուս կինը հայտնաբերվել է «Արբատ»-ի հիմնադիր Սարգսյանի սպանությունը կազմակերպվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության կողմից Դուք արհամարհեցիք Կաթողիկոսին, ով տևական ժամանակ է՝ ենթարկվում է հալածանքների. Մինասյանը՝ Մակրոնին Ծնող քֆուր տվողն ո՞վ ա. լեզվիդ ես տալիս. կռիվ՝ ՔՊ-ակաների և բնակիչների միջև (video) #ՀԻՄԱ․ Հունիսի 7-ին Փաշինյանի «հարցը լուծվում է»․ նա ունենալու է 2 տարբերակ․ Հարութ Սասունյան (video) Խայտառակ հայհոյանքներ ու վեճ ՔՊ-ականների ու քաղաքացիների միջև (video) Լա՛վ լսեք՝ բազմաթիվ համայնքներում Նիկոլենք պարտվելու են․ Տարոն Ղազարյան (video) Քաղաքացին խայտառակեց Փաշինյանին․․․ (video) Նորաշենի բնակիչներն ուզում էին մի երկու բան ասել Նիկոլին, փախավ․ Արշակ Սարգսյանը մանրամասնում է (video) #ՈՒՂԻՂ․ Հանգստանալ չկա՛, նահաջն չկա՛․․․ Քոչարյանն ու Սամվել Կարապետյանը «ռադ են անում» Նիկոլին (video) Գեղանուշի դպրոցականները` ԶՊՄԿ-ում էին (video) Անչափահաս աղջկա նկատմամբ բռնի գործողություն կատարած 4 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական վերդիկտ «Ռադ ենք անելու քեզ, Նիկո՛լ, հերի՛ք եղավ»․ Սամվել Կարապետյան (video) Երևանի աղտոտված օդն իշխանությունների անգործության հետևանք է. Մեսրոպ Մանուկյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am