«Բայց իշխանությունն ինձ ի՞նչ վատ բան է արել, որ ներեմ կամ չներեմ». Ալբերտ Երիցյան

Արաբկիրի նախկին թաղապետ, «Երիցյան և որդիներ» ընկերության հիմնադիր Ալբերտ Երիցյանը, ով այժմ առաջադրվել է ՀՀԿ ռեյտինգային ցուցակով, մոտ 8 տարի առաջ բիզնեսների մի մասը վաճառեց ու Եվրոպա գնաց այն բանից հետո, երբ նրա որդին՝ ՊԵԿ նախկին պաշտոնյա Ռոբերտ Երիցյանը, մեղադրվեց այդ ժամանակ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի դեմ մահափորձ կազմակերպելու գործով: Այժմ այդ գործը փակվել է: Տեղեկություն կա նաև, որ Երիցյանի ունեցվածքը վաճառելու ժամանակ որոշ խնդիրներ են եղել «Հաղթանակ» զբոսայգու հարակից տարածքում (Բաբայան փողոց) եղած տունը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին վաճառելու հարցում, ինչի արդյունքում տունը վաճառվել է կես գնով:  Ներկայացնում ենք «Փաստի» զրույցը Ալբերտ Երիցյանի հետ: Պարոն Երիցյան, Դուք տևական ժամանակ Հայաստանում չէիք, պաշտոն չունեիք, ինչո՞ւ որոշեցիք վերադառնալ, ճի՞շտ է, որֆինանսական խնդիրներ ունեք և հնարավո՞ր է այդ խնդիրներըլուծելու նպատակով եք ուզում պատգամավոր դառնալ, պաշտոնունենալ: – Ինձ ընդհանրապես պաշտոնը չի հետաքրքրում, ոչ մի բան չի հետաքրքրում, իսկ ինչ որ ասում են՝ ֆինանսական պրոբլեմներ ունեմ, ես ոչ մի անգամ ֆինանսական պրոբլեմ չեմ ունեցել, չեմ էլ ունենա: Ես էն մարդն եմ, որ ամբողջ կյանքս աշխատել եմ, բանվորից սկսել ու աճել: Ես էդքան ուժ ունեմ, նորից կաշխատեմ: Իմ նպատակն այն ա, որ ես մտնեմ, ծրագրեր բերեմ, ինչ–որ մի բան անեմ:  – Փաստ է, որ Ձեր տղայի քրեական հետապնդումից հետո Դուքթաղապետի պաշտոնից դուրս եկաք, Ձեր բիզնեսների մի մասըվաճառեցիք և հեռացաք Հայաստանից: Դուք 4 մլն եվրոյիսարքավորումներ էիք բերել Հայաստան, ուզում էիք հացի գործարանբացել, սակայն կառավարությունը մերժեց Ձեր ներդրումայինծրագիրը: – Ոչ, ես դրանից առաջ եմ վաճառել, իսկ ինչ էլ որ վաճառել եմ, դա ընդամենը եղել ա գործարան: Մինչև թաղապետ անցնելն եմ ես վաճառել իմ բիզնեսը: Ես որոշել եմ, որ վաճառեմ, հանգիստ իմ համար ապրեմ: Հիմա սուպերմարկետ ունենք, հերիք է ապրելու համար: Նման բան չի եղել, եթե նման բան լիներ, իմ տղան այսօր Եվրոպայում ազատ չէր ապրի: Պարոն Երիցյան, ՊԵԿ նախագահի մահափորձի գործով քրեականգործը կարճվել է: Ձեր տղայի մեղադրա՞նքը չապացուցվեց, թե՞ գործըորոշակի պայմանավորվածության արդյունքում փակվեց: – Ոչ մի պայմանավորվածություն չի եղել: Նման բան չի եղել, իմ տղան այսօր ազատ ապրում է Եվրոպայում: Ոչ մի խնդիր չկա: Եթե նման բան լիներ, կարո՞ղ է Եվրոպայից չհանձնեին իմ տղային: Ես ժամանակին եմ ասել, որ նման բան չկա, չի էլ կարա լինի: Օրը կգա, մենք կապացուցենք, որ մենք մաքուր ենք ու ճիշտ ենք: Ասել է թե՝ Դուք իշխանությանը լիովին ներե՞լ եք, ինքն էլ Ձեզ էներել, որ հաշտվել եք իշխանության հետ, որ ՀՀԿից եք նորիցառաջադրվել: – Բայց իշխանությունն ինձ ի՞նչ վատ բան է արել, որ ներեմ կամ չներեմ: Եթե վատ բան անեին, ես կմնայի՞ նույն կուսակցությունում: Ես ամբողջ կյանքս եղել եմ գործարար: Ես պաշտոնից չեմ հրաժարվել: Իմ ցանկությունն է եղել, որ կարգի բերեմ ու դուրս գամ: Ես 2008 թ.–ից ՀՀԿ–ական եմ և եղել եմ Արաբկիրում խորհրդի նախագահ: Ես իմ երկրի, ժողովրդի համար կարամ մի շարք ծրագրեր անեմ: Որոշել եմ նորից աշխատեմ, հանգստացանք արդեն մի քանի տարի, հերիք չի՞: Ես ընտրվելուց հետո մի շարք ծրագրեր կբերեմ, կաշխատեմ ամեն ինչ անեմ, որ ինչ–որ մի չափով օգտակար լինեմ մեր արաբկիրցիներին: Համոզվա՞ծ եք, որ կառավարությունն այս անգամ կաջակցի Ձերծրագրերին:

– Միանշանակ համոզված եմ, որ այո: Ձեզ հետ նույն ընտրատարածքում ՀՀԿից առաջադրվել են ԱրտակՍարգսյանը, Արման Սահակյանը և ուրիշներ, իրենց հետ կարողանո՞ւմեք մրցել, եթե նրանք այսօր ամբողջությամբ տարածքները իրենցով ենարել, տեղեկություններ են շրջանառվում, որ ընտրակաշառքիխոստումներ կան, Դո՞ւք էլ եք գումարային խստումներ տալիս: – Ո՛չ ոչ, գումարային խնդիր չկա, ես չեմ ընդունում ընտրակաշառքը, գտնում եմ, որ չի կարելի ժողովրդին առնել: Կարող է ցուցակներ են մարդիկ հավաքում, չի նշանակում, որ հավաքում են ընտրակաշառք բաժանելու համար: Ոչ մեկի կողմից ես չեմ հավատում, դրանք ուղղակի խոսակցություններ են: Ես չեմ կարա ասեմ, որ նման բան կա: Մենք լավ հարաբերության մեջ ենք: Ես ժողովրդի հետ եմ աշխատում: Մենք հանգիստ մեզ համար քայլում ենք, զրուցում ենք, փորձում ենք բացատրել, որ մեր երկիրն առաջ ա գնալու 100%–ով: Պարոն Երիցյան, ժամանակ առաջ, երբ Դուք Ձեր բիզնեսների միմասը վաճառում էիք Սիլվա Համբարձումյանին, նաև ոստիկանապետՎլադիմիր Գասպարյանին եք Մոնումենտի Ձեր տունը վաճառել, ասվում է, որ խնդիրների արդյունքում գումարի մի զգալի մասը դեռ չիտվել ոստիկանապետը: – Նման բան չի եղել: Սուտ խոսակցություններ են: Այդ տունը ես իմ ուզած գումարով եմ վաճառել, մենք վաճառել ենք ուրիշ մարդու, նրանք էլ վաճառել են: Սիլվա Համբարձումյանին կարաք հարցնեք՝ ինձնից տուն գնե՞լ ա, կամ ինչ–որ բիզնես վերցրե՞լ ա: Կամ եթե կադաստրից պահանջեք, կտեսնեք, որ նման բա չի եղել: – Ասել է թե՝ Դուք Վլադիմիր Գասպարյանի հետ պարտք ու պահաջչունե՞ք: – Նման բան չի կարա լինի, չի եղել, չի էլ լինի: Մենք Վլադիմիր Գասպարյանի հետ հին ընկերներ ենք, երկար տարվա: Տեղեկություն կա նաև, որ Ձեր ընկերներից «Ունիվերսամ Ավանի» սեփականատեր, գործարար Աղասի Դանիելյանի անունով եք վարկվերցրել այդ տան հետ կապված 1,5 մլն դոլարի, չեք փակել ու վերջինսՁեզ դատի է տվել: – Ես ամբողջ կյանքս մաքուր եմ ապրել, աշխատել եմ: Դանիելյան Աղասն էլ իմ ընկերն ա երկար տարվա: Հիմա էլ ընկերություն ենք անում, եթե նման բաներ են խոսում, կարող եք հարցնել Աղասի Դանիելյանից կամ Սիլվա Համբարձումյանից: Ես ոչ մեկի պարտք չեմ եղել ամբողջ կյանքս: Ես ո՞նց կարամ Աղասի Դանիելյանից փող վերցնեմ:   Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: 

դիտվել է 108 անգամ
Լրահոս
«Հենց հիմա ուրախացնեմ Նիկոլի թայֆին»․ Դավիթ Սահակյանցի դիպուկ խոսքը (video) Պենտագոնը պայմանագրեր է կնքել մատչելի թևավոր հրթիռների մշակման և արտադրության համար Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը Կքննարկվի մինչև 16 տարեկանների մուտքը սոցցանցեր սահմանափակելու նախագիծը Եթե մարդ էլ չե՛ք, գոնե սրիկա մի՛ եղեք․ գերիներից տեսնու՞մ եք՝ ինչ լուրեր են գալիս․ Թովմասյան (video) ՀՀ-ն դիտարկում է Հնդկաստանի Pinaka համակարգերի տեղական արտադրության հնարավորությունը. IDRW Ռուսաստանը Հայաստանին ներառել է իր քաղաքացիների ձերբակալման բարձր ռիսկ ունեցող երկրների շարքում Հովհաննես Սարգսյանը նշանակվել է ՄԵՐԺԵԼ ԵՆ․ Նիկոլն ու շքախումբը 16-րդ թաղամասում կիսատ են թողել շրջայցն ու հեռացել․ նոր մանրամասներ (video) Ռոբերտ Քոչարյանի օրոք տարածաշրջանում հզոր պետություն էինք, իր նման բանակցող չկա․ քաղաքացիների կարծիքը (video) Վոլոդյա Մուրադյանը նշանակվել է վարչության պետ Սարգսյանը 10 ամիս գտնվում է անազատության մեջ, շատ «պատահաբար» կալանքի ժամկետը լրանում է հունիսի 8-ին (video) ՈՒՂԻՂ. Իր բառով ասած՝ Նիկոլի «վնգունը դուրս է գալիս». Հրանտ Միքայելյան (video) Երևանում վթարի է ենթարկվել «Սպայկա» ընկերության տնօրենի «Mercedes-Maybach»-ը ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը նոր մանրամասներ է հայտնում 44-օրյա պատերազմից (video) Հակակոռուպցիոն կոմիտեն Բրյուսովի համալսարանում է․ուսումնասիրում են ամբիոններից մեկի վարիչի աշխատանքը «Զվարթնոցից» անհետացած ռուս կինը հայտնաբերվել է «Արբատ»-ի հիմնադիր Սարգսյանի սպանությունը կազմակերպվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության կողմից Դուք արհամարհեցիք Կաթողիկոսին, ով տևական ժամանակ է՝ ենթարկվում է հալածանքների. Մինասյանը՝ Մակրոնին 69-ամյա Լյուդմիլա Լևանովան դուրս է եկել «Զվարթնոց» օդանավակայանից և կորել Ծնող քֆուր տվողն ո՞վ ա. լեզվիդ ես տալիս. կռիվ՝ ՔՊ-ակաների և բնակիչների միջև (video) #ՀԻՄԱ․ Հունիսի 7-ին Փաշինյանի «հարցը լուծվում է»․ նա ունենալու է 2 տարբերակ․ Հարութ Սասունյան (video) Խայտառակ հայհոյանքներ ու վեճ ՔՊ-ականների ու քաղաքացիների միջև (video) Լա՛վ լսեք՝ բազմաթիվ համայնքներում Նիկոլենք պարտվելու են․ Տարոն Ղազարյան (video) Քաղաքացին խայտառակեց Փաշինյանին․․․ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am