Ռոուհանին ժամանել է Մոսկվա
Իրանական ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա,որտեղ բանակցություններ կվարի ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Պուտինի հետ բանակցությունները ծրագրված են մարտի 28-ին: Սա թվով իններորդը կդառնա Ռոուհանիի նախագահության ոչ լրիվ չորս տարվա ընթացքում: Ինպես ավելի վաղ հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը, բանակցություններում նախատեսվում Է քննարկել երկկողմ համագործակցության հարցերը, ինչպես նաեւ շարունակել կարծիքների փոխանակումը համաշխարհային և տարածաշրջանային օրակարգի հրատապ թեմաների շուրջ:
Մոսկվա այցի ընթացքում Ռոուհանիին ուղեկցում են արտաքին գործերի նախարարը, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար, ռուս-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահը, առաջին փոխնախագահ Էսհակ Զահանգիրին, Իրանի ղեկավար այաթոլլա Ալի Համենեիի՝ միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին:
