Իրանի նախագահը ժամանել Է Մոսկվա
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով պաշտոնական այցով ժամանել Է Մոսկվա: Ռոուհանին բանակցություններ կվարի ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Պուտինի հետ բանակցությունները պլանավորված են մարտի 28-ին: Իրանական ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն, Մոսկվա այցի ընթացքում Ռոուհանիին ուղեկցում են արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար, ռուս-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մահմուդ Վայեզին, առաջին փոխնախագահ Էսհակ Զահանգիրին, Իրանի ղեկավար այաթոլլա Ալի Խամենեիի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
