Սիրիայում ռուսական ուղղաթիռ է խոցվել. ԶԼՄ-ներ
Սիրիայի Լաթաքիա նահանգում ռուսական ուղղաթիռ է խոցվել Ահրար Ալ-Շամ խմբավորման անդամների կողմից: Al Masdar պարբերականի տվյալներով՝ ուղղաթիռը խոցվել է Թուրքիայի հետ սահմանամերձ շրջանից: Զոհերի կամ վիրավորների մասին առայժմ տեղեկատվություն չկա: Նշվում է, որ ռուս զինվորակնները որոնում են խոցված ուղղաթիռը:
