«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն այսօր փաստեց, որ ունեն ապացույցներ ՝ կապված ՀԿ-ի հրապարակած 114 դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների հայտնի ձայնագրության հետ:Ինչպես ասաց՝ մեծ հույսեր չունեն, որ ԿԸՀ-ն ՀՀԿ-ի մասնակցությունը չեղյալ կհամարի. «Այս հրապարակմամբ նաեւ շատ ուժեղ քաղաքական հարց լուծվեց: Իշխանությունները պլանավորում էին ունենալ տեղամասերում մաքուր ընտրություններ եւ վերջում մաքսիմալ շատ սուբյեկտներից ստանալ լեգիտիմության հաստատում: Սա տապալեց այդ պլանները: Դժվար կլինի խոսել, որ ընտրությունները եղել են ազատ եւ արդար»:
Այնուհետև Իոաննիսյանը տեղեկացրեց նաև, որ եղել են սպառնալիքներ. «Մի քանի տնօրեն հետ են զանգել եւ բողոքել, հաքերային հարձակում է եղել sut.am կայքի վրա: Նախկինում ՀՀ կայքերի վրա բոլոր հարձակումները ադրբեջանական հասցեներից էր, իսկ հիմա՝ հայկական IP-ներից է»:
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը