Հայաստանից հետո ՌԴ քաղաքացիներին ներքին անձնագրերով կընդունի Թուրքիան
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Անթալիայում բնակվող ՌԴ քաղաքացիների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Թուրքիան մտադիր է առարկայական քննարկում սկսել ՌԴ հետ ներքին անձնագրերով ՌԴ քաղաքացիներին ընդունելու մասին: «Դեռ մինչև տխուր իրադարձությունները (ռուսական «Սու-24»-ի խոցումը 2015 թ.) բանակցություններ են անցկացվել այդ թեմայի շուրջ: Այժմ, երբ մեր հարաբերությունները կարգավորվել են, մենք կարող ենք շարունակել այդ բանակցությունները», - ասել է Չավուշօղլուն:
