Բախումներ՝ «PKK»-ի զինյալների և թուրքական անվտանգության ուժերի միջև
Այսօր՝ մարտի 26-ին՝ Թուրքիայի հարավ-արևելյան Թունջելի նահանգում, տեղի է ունեցել ռազմական բախում «PKK»-ի զինյալների և թուրքական անվտանգության ուժերի միջև: Թունջելի-Էրզիջան մայրուղու վրա՝ Քութուդերեսի տարածաշրջանում, վաղ առավոտյան տեղի է ունեցած ռազմական բախման հետևանքով զոհվել է թուրքական բանակի առնվազն հինգ զինվոր, իսկ տասը վիրավորվել են, որոնց տեղափոխել են Ֆիրաթի համալսարանական հիվանդանոց: Առգրավվել է զինյալներին պատկանող երկու զենիթային զենք։ Բացի այդ, մարտի 24-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել PKK-ի օբյեկտներին Իրաքի հյուսիսային Մետինա, Զապ, Ավաշին-Բասյան, Կանդիլ և Հակուրկ շրջաններում։ Արդյունքում ոչնչացվել է 16 օբյեկտ, չեզոքացվել՝ 8 գրոհային։
