Ինչպես է Մարին Լը Պենը մտադիր պայքարել ահաբեկչության դեմ
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, Ազգային ճակատ կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը «Parisien» թերթին տված հարցազրույցում հայտնել է, որ թե ինչպես է մտադիր պայքարել ահաբեկչության դեմ: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:«Առաջին հերթին ես կվերականգնեմ ազգային սահմանները։ Երկրորդ, նախազգուշական նկատառումներով երկրից կարտաքսեմ fiche S (սպառնալիք պետական անվտանգությանը) նշումով օտարերկրացիներին, որոնք կապեր ունեն արմատականության հետ։ Նաեւ կպայքարեմ իսլամական արմատականության դեմ՝ սալաֆիտյան մզկիթները փակելու, կամ էլ նույնիսկ Ֆրանսիայի իսլամական կազմակերպությունների միությունն արգելելու միջոցով»,- ասել է Լը Պենը:
