Լը Պենը մտադիր է «պայքարել հանուն Ֆրանսիայի»
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, Ազգային ճակատ կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը Parisien թերթին տված հարցազրույցում հայտնել է, որ կշարունակի պայքարել իր երկրի համար, եթե նույնիսկ չանցնի ընտրությունների երկրորդ փուլ։ «Ես կշարունակեմ պայքարել հանուն իմ երկրի»,- ասել է Լը Պենը: Հիշեցնենք, որ Ֆրանսիայում նախագահական ընտրությունները կանցնեն երկու փուլով՝ ապրիլի 23-ին ու մայիսի 7-ին։
