Ընտրատեղամասային հանձնաժողովի ղեկավարին կալանավորել են ընտրողների կաշառելու համար
Պլեւեն քաղաքի մոտակայքում գտնվում Կրուշովիցա գյուղի ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահը ձերբակալվել է՝ ընտրակաշառք տալու համար: Ինչպես նշվում է՝ տեղի դատախազությունը հետաքննում է ընտրողներին կաշառելու եւս տասը փաստ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Նշենք, որ այսօր Բուլղարիայում սկսվել են երկրի խորհրդարանական արտահերթ ընտրությունները։
