Համացանցում հայտնվել է Թրամփի կողմնակիցների և ընդդիմադիրների ծեծկռտուքի տեսանյութը
Համացանցում հայտնվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների և ընդդիմադիրների ծեծկռտուքի տեսանյութը: Այս մասին հայտնում է Los Angeles Times պարբերականը:Բախումները տեղի են ունեցել Քալիֆորնիա նահանգի Հանթինգթոն Բիչ քաղաքում։ Միջադեպի պատճառը այն է եղել, որ անհայտ դիմակավոր անձը՝ Թրամփի աջակցության ակցիայի կազմակերպչի դեմքին է փչել պղպեղային սրվակի պարունակությունը։ Դրանից հետո Թրամփի համախոհների ու ընդդիմադիրների միջեւ վիճաբանություն է սկսվել։
