Ավիահարվածներ Սիրիական բանտի ուղղությամբ.կա 16 զոհ
Ինչպես տեղեկացնում է DW.com-ը, վկայակոչելով Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի տվյալները հայտնում է,որ Սիրիայի Իդլիբ քաղաքի բանտերից մեկի ուղղությամբ հասցված ավիահարվածի հետևանքով առնվազն 16 մարդ է զոհվել: Գիշերային ռմբակոծության զոհ են դարձել կալանավորներն ու նրանց պահակները: Ավիահարվածից հետո պահակները կրակ են բացել փախուստի դիմող բանտարկյալների ուղղությամբ, ինչի պատճառով, ամենայն հավանականությամբ նոր զոհեր են գրանցվել: Ավիահարվածը հավանաբար իրականացվել է ռուսական ինքնաթիռից: Ինքնաթիռի պատկանելիությունն ակտիվիստները որոշում են տեսակից:
