Պաշտպանության նախարար, ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը 2016 թվականին հայտարարագրել է 15 միլիոն 705,000 դրամ եկամուտ։ Այս մասին տեղեկանում ենք բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքից։ Նախարարի դրամական միջոցները 2016-ին կազմել են 15 միլիոն ՀՀ դրամ, 90․000 ԱՄՆ դոլար եւ 2800 եվրո։ Վիգեն Սարգսյանի՝ 2016-ին ձեռք բերած եւ օտարած անշարժ եւ շարժական գույքի, ինչպես նաեւ փոխառությունների մասին տվյալներ չկան հայտարարագրում։ Կինը՝ Լուսինե Գալաջյանը 2016 թվականի հարկային տարվա վերջում 10 միլիոն 117,500 դրամով գնել է TOYOTA CAMRY 2.5 GAS մակնիշի ավտոմեքենա։ Այդ տարի նախարարի տիկնոջ եկամուտները ընդամենը 2 միլիոն են ավելի եղել մեքենայի ինքնարժեքից՝ ողջ տարին կազմելով 12 միլիոն 300,000 դրամ, իսկ դրամական միջոցները՝26․000 ԱՄՆ դոլար։
Սեդա Ղուկասյան
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը