«Մենք և´ Մոսկվայում ենք ասել, և´ եկել ենք այստեղ ասելու». Սամվել Կարապետյան

«Հայաստանի ներդրողների ակումբ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի գործունեության պաշտոնական մեկնարկի արարողությունից հետո տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի ճեպազրույցը ԶԼՄ ներկայացուցիչների հետ: Ստորև ներկայացվում է ճեպազրույցի սղագրությունը. Շանթ հեռուստաընկերություն – Հարց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին: Պարոն վարչապետ, ամիսներ առաջ հայտարարվեց 3.2 մլրդ ԱՄՆ դոլարի հսկայածավալ ներդրումներ Հայաստան բերելու մասին: Կարո՞ղ ենք փաստել, որ այս ակումբի ստեղծումն այդ ծրագրի մի մասն է: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան – Ես ուզում եմ կրկին դրան անդրադառնալ: Մենք ասել ենք՝ կառավարությունն էլ է շարժվելու, ասել ենք ախտորոշում, տեսլական, ինչպես ենք պատկերացնում երկիրը փոխել և այլն: Որպեսզի պրակտիկ դաշտ բերենք, ֆիքսել ենք 3.2 մլրդ ԱՄՆ դոլարի ծրագիր՝ իրենց աղբյուրներով, կատարողով, նախագծով, մուլտիպլիկատիվ էֆեկտով և այլն: Այդ 3.2 մլրդ ԱՄՆ դոլարի մեջ այս ակումբը կարո՞ղ է մասնակից դառնալ, թե՞ ոչ, ակումբի խնդիրն է: Բայց մենք ակնկալում ենք, որ ակումբի մուտքով 3.2 մլրդ ԱՄՆ դոլարից բացի կլինեն այլ ներդրումներ ևս»: Հ2 հեռուստաընկերություն – Հարց «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին: Երբ պարոն վարչապետը պաշտոնական այցով Մոսկվայում էր, ռուսաստանաբնակ հայ գործարարները պատրաստակամություն հայտնեցին և հայտարարություն տարածեցին՝ աջակցելու բոլոր ներդրումային ծրագրերին: Սա արդյոք մեկնա՞րկն է, և Դուք խոստացաք մեզ մարտին զարմացնել: Ի՞նչ առարկայական, գործնական քայլեր ենք տեսնելու: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան - Սա զարմանք չէ՞: «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյան - Ինձ թվում է՝ արդեն զարմացնում ենք: Մենք և´ Մոսկվայում ենք ասել, և´ եկել ենք այստեղ ասելու, որ աջակցում ենք Հայաստանի կառավարությանը, աջակցելու ենք կառավարության բոլոր այն ծրագրերին, ինչը կապահովի մեր երկրի բարգավաճումը: Դրա համար ես կարող եմ ասել ինչպես «Տաշիր» խմբի, այնպես էլ մեր ընկերների անունից, ովքեր այսօր այստեղ են, մենք ամենաակտիվ մասնակցությունն ենք ունենալու այս ակումբի աշխատանքներում, ակումբի հաջողության գործում: Կենտրոն հեռուստաընկերություն - Հարց «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին: Պարոն Կարապետյան, ինչպե՞ս կգնահատեք Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության բարեփոխումները, դրանց ընթացքը: Ինչպիսի՞ն է այն Ձեր գնահատմամբ: «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյան - Ինձ թվում է՝ Կարեն Կարապետյանը դեռ շատ անակնկալներ ունի անելու, դուք շատ կզարմանաք: Ընդամենը մի քանի ամիս է, ինչ նա սկսել է, բայց ինձ նույնիսկ զարմացնում է Կարեն Կարապետյանի այսքան մարտական տրամադրվածությունը: Նորից ասեմ՝ մենք պաշտպանելու ենք, աջակցելու ենք, և ես վստահ եմ, որ մոտ ժամանակներս ամեն օր գոլեր են խփվելու: Հանրային հեռուստաընկերություն - Հարց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին: Պարոն վարչապետ, Դուք նշեցիք, որ ակումբը նոր մշակույթ է բերելու Հայաստան: Իսկ Հայաստանը կամ Դուք ի՞նչ եք ակնկալում այս ակումբի գործունեությունից: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան - Ակնկալում եմ բիզնես միջավայրի փոփոխություն, նոր մշակույթի ձևավորում, բիզնես էլիտայի մշակույթի փոփոխություն, կապիտալի և ֆինանսական շուկաներում ակտիվացում: Ակումբի անդամներն աշխարհով մեկ ունեն գործընկերներ, և ակնկալում եմ,որ իրենց մասնակցությունը կբերի նրան, որ այս ակումբը կդառնա կամուրջ բավական մեծ ֆինանսական շուկայի և բիզնես կառույցների միջև: Իրականում ես ակնկալում եմ, որ այն որակական փոփոխություն կմտցնի մեր բիզնես միջավայրում, բիզնես մթնոլորտում: Ավելին, ոչ թե ակնկալում եմ, այլ համոզված եմ, որովհետև սա առաջին օրինակն է, որտեղ պետությունը չի մասնակցում, լրիվ մասնավոր ակումբ է, որն ունի բիզնես նպատակներ, և հենց դա պետք է անենք: Այսօր մեր բոլոր գործընկերների հետ՝ թե´ Ռուսաստանի Դաշնությունում, թե´ այլ երկրներում բանակցում ենք, հենց այս դաշտ ենք ուզում տեղափոխել: Մենք դեմ չենք դրամաշնորհներին, բայց ուզում ենք միջավայր ստեղծել, որտեղ փող աշխատելը, շահույթ հետապնդելը, եկամուտ ստանալը Հայաստանում դառնա տրամաբանական, որովհետև դա փոխելու է տեխնոլոգիա, մտածելակերպ, ամեն ինչ: Արմենիա հեռուստաընկերություն – Հարց «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին: Արդեն կա՞ որոշակի ուրվագծված ներդրումների ծավալի չափ, և կա՞ն արդեն հստակ ծրագրեր, աշխատատեղերի մասով ի՞նչ հարց է լուծվում այս ներդրումներով: Ունե՞ք գնահատականներ: «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյան - Մենք ունենք գնահատականներ, ընտրել ենք ներդրումային ծրագրեր, որոնք ներկայացված են: Մեր կողմից այդ ծրագրերը հիմնականում ընդունված են և առաջինը, այդ ուղղություններով փորձելու ենք մոտակա ժամանակներս անել մեր ներդրումները: Բոլոր ծրագրերը շատ մեծ հետաքրքրություն են ներկայացնում, քանի որ դրանք հիմնականում էներգետիկայի ոլորտում են: Մենք փորձելու ենք արագ ներդրումների հաշվին աջակցել, որպեսզի կառավարությունը հնարավորություն ունենա վերանայել սակագները՝ ի օգուտ նվազեցման: Ծավալները կան և քիչ չեն: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան – Հարգելի ընկերներ, քանի որ էմոցիաներս շատ են, նորից ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել: Չեք պատկերացնում՝ ինչքան շահագրգռված եմ, ավելին, նույնիսկ համոզված եմ, որ դուք երբևէ չեք փոշմանի, որ այսպիսի քայլ եք արել: Մենք դրանով կփոխենք մթնոլորտը Հայաստանում:

դիտվել է 7 անգամ
Լրահոս
«Հենց հիմա ուրախացնեմ Նիկոլի թայֆին»․ Դավիթ Սահակյանցի դիպուկ խոսքը (video) Պենտագոնը պայմանագրեր է կնքել մատչելի թևավոր հրթիռների մշակման և արտադրության համար Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը Կքննարկվի մինչև 16 տարեկանների մուտքը սոցցանցեր սահմանափակելու նախագիծը Եթե մարդ էլ չե՛ք, գոնե սրիկա մի՛ եղեք․ գերիներից տեսնու՞մ եք՝ ինչ լուրեր են գալիս․ Թովմասյան (video) ՀՀ-ն դիտարկում է Հնդկաստանի Pinaka համակարգերի տեղական արտադրության հնարավորությունը. IDRW Ռուսաստանը Հայաստանին ներառել է իր քաղաքացիների ձերբակալման բարձր ռիսկ ունեցող երկրների շարքում Հովհաննես Սարգսյանը նշանակվել է ՄԵՐԺԵԼ ԵՆ․ Նիկոլն ու շքախումբը 16-րդ թաղամասում կիսատ են թողել շրջայցն ու հեռացել․ նոր մանրամասներ (video) Ռոբերտ Քոչարյանի օրոք տարածաշրջանում հզոր պետություն էինք, իր նման բանակցող չկա․ քաղաքացիների կարծիքը (video) Վոլոդյա Մուրադյանը նշանակվել է վարչության պետ Սարգսյանը 10 ամիս գտնվում է անազատության մեջ, շատ «պատահաբար» կալանքի ժամկետը լրանում է հունիսի 8-ին (video) ՈՒՂԻՂ. Իր բառով ասած՝ Նիկոլի «վնգունը դուրս է գալիս». Հրանտ Միքայելյան (video) Երևանում վթարի է ենթարկվել «Սպայկա» ընկերության տնօրենի «Mercedes-Maybach»-ը ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը նոր մանրամասներ է հայտնում 44-օրյա պատերազմից (video) Հակակոռուպցիոն կոմիտեն Բրյուսովի համալսարանում է․ուսումնասիրում են ամբիոններից մեկի վարիչի աշխատանքը «Զվարթնոցից» անհետացած ռուս կինը հայտնաբերվել է «Արբատ»-ի հիմնադիր Սարգսյանի սպանությունը կազմակերպվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության կողմից Դուք արհամարհեցիք Կաթողիկոսին, ով տևական ժամանակ է՝ ենթարկվում է հալածանքների. Մինասյանը՝ Մակրոնին 69-ամյա Լյուդմիլա Լևանովան դուրս է եկել «Զվարթնոց» օդանավակայանից և կորել Ծնող քֆուր տվողն ո՞վ ա. լեզվիդ ես տալիս. կռիվ՝ ՔՊ-ակաների և բնակիչների միջև (video) #ՀԻՄԱ․ Հունիսի 7-ին Փաշինյանի «հարցը լուծվում է»․ նա ունենալու է 2 տարբերակ․ Հարութ Սասունյան (video) Խայտառակ հայհոյանքներ ու վեճ ՔՊ-ականների ու քաղաքացիների միջև (video) Լա՛վ լսեք՝ բազմաթիվ համայնքներում Նիկոլենք պարտվելու են․ Տարոն Ղազարյան (video) Քաղաքացին խայտառակեց Փաշինյանին․․․ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am