Հրաձգություն ԱՄՆ-ում. կա զոհ
ԱՄՆ Միսսուրի նահանգի Սենտ Լուիս քաղաքում տեղի է ունեցել հրաձգություն, որի հետեւանքով զոհվել է մեկ մարդ: Ինչպես նշվում է՝ անհայտ անձինք մոտեցել են փողոցում հավաքված մարդկանց եւ հրազենային կրակ բացել նրանց վրա: Կան նաև վիրավորներ՝ այդ թվում նաև ութամյա երեխա: Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ կրակողները եղել են երեք հոգի: Նրանց հաջողվել է փախուստի դիմել: Ինչպես հաղորդվում է կան բազմաթիվ վիրավորածներ: Այլ տվյալներ դեռ չեն հաղորդվում:
