Քյոլնի օդանավակայանում տարհանում է սկսվել
Քյոլնի օդանավակայանում գտնվող ուղևորները և աշխատակիցները տարհանվել են, քանի որ իրավապահ մարմինները ստացել են հաղորդագրություն կասկածելի առարկայի վերաբերյալ: Այս մասին հայտնում է Interfax-ը: Աշխատակիցները տարօրինակ իր են գտել ուղևորներից մեկի ուղեբեռի ուսումնասիրման ժամանակ: Տարհանվել է շուրջ 500 մարդ, դադարեցված է 1-ին տերմինալի աշխատանքը:
