Ամերիկուհին գնացքում է թողել 2.6 մլն դոլարանոց Ստրադիվարիուսի ջութակը
Ճամփորդելով Գերմանիայում` ամերիկուհին գնացքում է թողել 2.6 մլն դոլար արժողությամբ Ստրադիվարիուսի ջութակը: Այս մասին հաղորդում է Reuters-ը: Միջադեպը տեղի է ունեցել Մանգեյմ-Սաարբրյուքեն գնացքում: Անհրաժեշտ կայարանում հայտնվելով` ջութակահարուհին լքել է խցիկը և միայն որոշ ժամանակ անց հիշել, որ այնտեղ է թողել գործիքը: Աղջիկն անմիջապես ոստիկաններին է դիմել: Գնացքի` Մանգեյմ մեկնելուց մեկ րոպե առաջ ոստիկաններին հաջողվել է գտնել գործիքը: Դրանից հետո ջութակը վերադարձվել է տիրուհուն, ով ոստիկանների խոսքերով` «ավելի քան երախտապարտ էր»:
