Այսօրվա առաջնորդները պետք է ճանապարհ տան եվրոպական նոր հումանիզմին. Հռոմի պապ
Վատիկանում տեղի է ունեցել Հռոմի պապի հանդիպումը Եվրամիության 27 պետությունների առաջնորդների հետ: Այս մասին գրում է Actualnews.org-ը:Ֆրանցիսկոս պապն իր ելույթում հիշեցրել է Յոհան Պավել Երկրորդի խոսքերը, որ Եվրոպան նախկինի պես մնում է միասնական, քանի որ նրան հաջողվում է պահպանել քրիստոնեական արմատները: Երկրների ներկայացուցիչներին ուղղված ելույթում Պապը հայտնել է, որ այսօրվա առաջնորդները պետք է ճանապարհ տան եվրոպական նոր հումանիզմին, իսկ եկեղեցին աջակցի նրանց նախաձեռնությունը:
