Չինուհու փորի մեջ սնկեր են աճել. տեսանյութ
Չինաստանի Չժեձյան գավառի Իու քաղաքի 50–ամյա բնակչուհու փորից հեռացրել են այնտեղ աճած սնկերը: Այս մասին հայտնում է Daily Mirror պարբերականը:50-ամյա չինացին դիմել է բժիշկներին՝ փորի հատվածում ունեցած ցավերի պատճառով: Բժիշկները զննել են նրա մարսողական համակարգը էնդոսկոպի օգնությամբ և ստամոքսում հայտնաբերել սնկեր: Ամենամեծ նմուշի չափերը հասնում էին 7 սանտիմետր երկարության:
