Անգելա Մերկելը կոչ է արել ուղղել Եվրոմիության արած սխալները
Եվրամիությունը շատ սխալներ է թույլ տվել, եւ դրանք պետք է ուղղել: Այս մասին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է Rai հեռուստաընկերության հետ հարցազրույցում: Գերմանիայի կանցլերը նշել է, որ արտաքին սահմանները բացելով՝ Եվրոմիությունը չէր մտածում դրանց ամրացման մասին: Ոչ ոք ճգնաժամին պատրաստ չէր գումարային մեծ փոխարժեք ներմուծելիս: «Մենք այդ ամենը ուղղում ենք բանկային միության և կարգավորման մեխանիզմների միջոցով»,- հայտնել է Անգելա Մերկելը: Նա հիմնական սխալներ եւ բացթողումներ է համարել արտաքին բաց սահմանների համակարգի ոչ կշռադատված լինելը, միասնական արժույթի գործառնության համակարգման բացակայությունը եւ ներգաղթյալների խնդիրը:
