«ՕՐՕ»–ն պահանջում է հրապարակել Սամվել Բաբայանի ձայնագրությունը

«Փաստ» օրաթերթը գրում է. Այսօր կլրանա Արցախի ՊԲ նախկին ղեկավար Սամվել Բաբայանի ձերբակալության 72 ժամը: Բաբայանին ճաղերի ետևում պահելու համար ԱԱԾ–ն պետք է նրան մեղադրանք ներկայացնի ու դիմի դատարան՝ կալանքի որոշում ստանալու համար: Մինչ այդ, սակայն, Վրաստանի ՊՆ–ն հայտարարություն տարածեց՝ հերքելով իր տարածքով Հայաստան զենք բերելու փաստը: Ըստ Վրաստանի ՊՆ-ի՝ «տարածված տեղեկություններն այն մասին, որ ռուսական ռազմական տեխնիկան իբր Վրաստանի տարածքով ուղևորվում էր Հայաստան, չեն համապատասխանում իրականությանը»: ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը այս առթիվ «Փաստի» դիտարկմանը, թե վրացական կողմի հերքմամբ ի չիք է դառնում «Իգլա» բերելու ԱԱԾ վարկածը, ասաց. «Իրենք հերքել են, հիմա պարզաբանում է տրվում, որ համատեղ աշխատանքներ են տարվում, պարզելու՝ թե ինչպես է ենթադրաբար անցկացվել դա»: Նշենք, որ մաքսանենգ ճանապարհով Հայաստան «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիրի արձակման խողովակ` «9M39» հրթիռով բերելու համար ԱԱԾ–ն ձերբակալել է 3 անձի՝ այդ թվում՝ «ՕՐՕ» դաշինքի համակիր, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանին: Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է քրգործ ՀՀ քրեական օրենսգրքի 235–րդ հատվածի 2–րդ մասի և 235.1–րդ հոդվածի 2–րդ մասի 1–ին կետի հատկանիշներով, որով ձերբակալվածներին կարող է սպառնալ 2–7 տարվա ազատազրկում: Մամուլում հրապարակումներ եղան, որ ԱԱԾ–ն ձայնագրություններ ունի, որոնց մեջ լսելի է, որ Ս. Բաբայանը պայմանավորվածություն է ձեռք բերում 2 անձանց հետ, որոնց միջոցով «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիրը պետք է ՀՀ հասցնի և կարգադրություններ է անում ձեռքբերման ու տեղափոխման վերաբերյալ: «Փաստի» հարցին, թե ԱԱԾ–ն պատրաստվում է հրապարակել այդ ձայնագրությունները, եթե դրանք կան, ԱԱԾ խոսնակն այսպես պատասխանեց. «Հիմա ես մամուլին փոխանցելու ոչ մի բան չունեմ»: Մեր մյուս հարցին, թե գործով այլ հարցաքննվողներ եղել են, ասաց. «Առայժմ ոչ մի բան չեմ կարող ասել, մամուլին փոխանցելու ոչ մի տեղեկատվություն չունեմ, սպասեք մեր հայտարարություններին»: Իսկ «ՕՐՕ» դաշինքում Սամվել Բաբայանի ձերբակալությունը շարունակում են անտրամաբանական համարել և հերքել նրա ու դաշինքի հնարավոր ցանկացած առնչություն այդ գործի հետ: «ՕՐՕ» դաշինքի անդամ, «Համախմբման» ներկայացուցիչ Ստեփան Մարգարյանը «Փաստի» հետ զրույցում անդրադառնալով մամուլում հրապարակված տեղեկատվությանը, թե «Իգլա» բերելու առթիվ Սամվել Բաբայանի զրույցի ձայնագրություն կա, ասաց. «Եթե ասում են՝ ձայնագրություն կա, թող հրապարակեն: Սամվել Բաբայանը հայտարարել է, որ ինքը չի ընդունում մեղադրանքը, և ես վստահ եմ, էնտեղ լուրջ տրամաբանական բան չկա, ինքը չէր կարող այդ բանի հետ կապ ունենալ, որովհետև ինքը երեխա չի, և վստահաբար նման անհեթեթ ու ավանտյուրիստական բաների մեջ չէր մտնի: Մոտիվացիա չկա, որ ի՞նչ աներ»: «ՕՐՕ» դաշինքի ներկայացուցիչն ասում է, որ ԱԱԾ–ն բանուգործը թողել, իրենց է հետևում, իրենց քարոզարշավներն է տեսագրում, հեռախոսազրույցներն է լսում: «Վստահաբար լսում են բոլոր հեռախոսները ու հետևում են դաշինքին: Ազգային անվտանգությունն այսօր երևի ավելի շատ մեր դաշինքին է հետևում, քան թե այլ բանով զբաղվում: Դա շատ վատ բան է, հատկապես` նախընտրական շրջանում: Հեռախոսներ լսելը Հայաստանում արդեն վաղուց հիվանդություն է: Անօրինական անընդհատ լսելը հեռախոսները, ես կարծում եմ, որ մի օր պետք է վերջ տրվի դրան»,– ասաց Մարգարյանը: ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը «Փաստի» հարցին, թե «ՕՐՕ»–ի ներկայացուցչի հայտարարությունը նշանակում է, որ ԱԱԾ–ն այսօր ընտրական գործընթացներով է զբաղվում և իշխանության մրցակիցների դեմ է աշխատում, նման պատասխան տվեց. «Ես որևէ մեկնաբանություն չունեմ այդ առթիվ»: Սամվել Բաբայանի ձերբակալության փաստով հետաքրքրված են միջազգային կառույցները: Նախօրեին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդներն այցելել են «ՕՐՕ»–ի շտաբ և հետաքրքրվել Սամվել Բաբայանի ձերբակալության դեպքի մանրամասներով ու նախընտրական իրավիճակով: «Դա, թերևս, իրենց մոնիթորինգի շրջանակում է, զեկույց են կազմելու: Միջազգային կառույցները հետաքրքրված են, բնականաբար մենք որոշակի քայլեր կանենք, կհայտարարենք՝ ինչ ենք անելու»,–ասաց Ստեփան Մարգարյանը: Դաշինքի այլ անդամների հանդեպ ԱԱԾ–ն դեռ հետաքրքրություն չի ցուցաբերել: Հարցին, թե առանց Սամվել Բաբայանի դաշինքն ավելի կանխատեսելի կդառնա իշխանության համար, Ստեփան Մարգարյանն ասաց. «Դաշինքը կանխատեսելի է բոլորի համար, որովհետև մենք թաքուն բաներ չենք անում երբեք: Մենք անում ենք այն, ինչը հայտարարում ենք և անում ենք բացահայտ: Ունենք մեր ծրագիրը, որը բաց է քարոզարշավի հետ կապված, գնում են այդ ծրագրով, այս դեպքից հետո բացարձակ շեղում չի լինելու այդ ծրագրից: Մենք մեր քայլերն անում ենք, գնում ենք դեպի ընտրություններ»: Ըստ Մարգարյանի՝ Բաբայանին իշխանությունը ձերբակալել է նրա հայտարարությունների համար, և դա վստահաբար քաղաքական հետապնդում է. «Սա հարված է հանրությանը, երկրին, երկրի վարկին, կարծում եմ շատ վատ բան են արել երկրի համար ընդհանրապես: Շատ կարևոր է, որ նույնիսկ Վրաստանը չի հաստատում, որ դա կարող է իրենց մոտից է անցել: Կարող է վերջում պարզվի, որ Վրաստանից չի էլ բերվել, և ի սկզբանե այստեղ է եղել դա: Այնպես որ, որևէ մոտիվացիա, որևէ տրամաբանություն չկա, որ Սամվել Բաբայանը կարող էր գործ ունենար էդ «Իգլայի» հետ: Այսինքն՝ սա չունի որևէ տրամաբանական, քաղաքական հենք: Սա քաղաքական հետապնդման դրսևորում է, քանի որ ինքը միշտ հարցազրույցներով աջակցում էր մեզ»: Նշենք, որ Սամվել Բաբայանն ԱԱԾ–ում հերքել է մեղադրանքը՝ հայտարարելով, որ ընդհանրապես չի ճանաչում այդ գործի շրջանակներում ձերբակալված անձանց, և որ ինքը որևէ կապ չունի «Իգլա» հրթիռը Հայաստան տեղափոխելու պատվերի հետ: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Առաջին հերթին կցանկանայի տեսնել ավելի համերաշխ Հայաստան. Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ Nouvelles d’Arménie-ին Չինական infoBRICS-ը վատ մեսիջ է փոխանցում Փաշինյանին Արտառոց դեպք՝ Երևանում․ 24-ամյա աղջիկը փորձել է իրեն ցած նետել բարձրահարկ շենքի տանիքից «Հենց հիմա ուրախացնեմ Նիկոլի թայֆին»․ Դավիթ Սահակյանցի դիպուկ խոսքը (video) Պենտագոնը պայմանագրեր է կնքել մատչելի թևավոր հրթիռների մշակման և արտադրության համար Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը Կքննարկվի մինչև 16 տարեկանների մուտքը սոցցանցեր սահմանափակելու նախագիծը Եթե մարդ էլ չե՛ք, գոնե սրիկա մի՛ եղեք․ գերիներից տեսնու՞մ եք՝ ինչ լուրեր են գալիս․ Թովմասյան (video) ՀՀ-ն դիտարկում է Հնդկաստանի Pinaka համակարգերի տեղական արտադրության հնարավորությունը. IDRW Ռուսաստանը Հայաստանին ներառել է իր քաղաքացիների ձերբակալման բարձր ռիսկ ունեցող երկրների շարքում Հովհաննես Սարգսյանը նշանակվել է ՄԵՐԺԵԼ ԵՆ․ Նիկոլն ու շքախումբը 16-րդ թաղամասում կիսատ են թողել շրջայցն ու հեռացել․ նոր մանրամասներ (video) Ռոբերտ Քոչարյանի օրոք տարածաշրջանում հզոր պետություն էինք, իր նման բանակցող չկա․ քաղաքացիների կարծիքը (video) Վոլոդյա Մուրադյանը նշանակվել է վարչության պետ Սարգսյանը 10 ամիս գտնվում է անազատության մեջ, շատ «պատահաբար» կալանքի ժամկետը լրանում է հունիսի 8-ին (video) ՈՒՂԻՂ. Իր բառով ասած՝ Նիկոլի «վնգունը դուրս է գալիս». Հրանտ Միքայելյան (video) Երևանում վթարի է ենթարկվել «Սպայկա» ընկերության տնօրենի «Mercedes-Maybach»-ը ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը նոր մանրամասներ է հայտնում 44-օրյա պատերազմից (video) Հակակոռուպցիոն կոմիտեն Բրյուսովի համալսարանում է․ուսումնասիրում են ամբիոններից մեկի վարիչի աշխատանքը «Զվարթնոցից» անհետացած ռուս կինը հայտնաբերվել է «Արբատ»-ի հիմնադիր Սարգսյանի սպանությունը կազմակերպվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության կողմից Դուք արհամարհեցիք Կաթողիկոսին, ով տևական ժամանակ է՝ ենթարկվում է հալածանքների. Մինասյանը՝ Մակրոնին 69-ամյա Լյուդմիլա Լևանովան դուրս է եկել «Զվարթնոց» օդանավակայանից և կորել Ծնող քֆուր տվողն ո՞վ ա. լեզվիդ ես տալիս. կռիվ՝ ՔՊ-ակաների և բնակիչների միջև (video) #ՀԻՄԱ․ Հունիսի 7-ին Փաշինյանի «հարցը լուծվում է»․ նա ունենալու է 2 տարբերակ․ Հարութ Սասունյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am