Մուբարաքն ազատ է արձակվել
Gazeta.ru-ն` հղում անելով նրա փաստաբանին հայտնում է,որ Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքն ազատ է արձակվել վեց տարի ազատազրկումից հետո: Մուբարաքը հեռացել է ռազմական հոսպիտալից, որտեղ գտնվել է կալանքի տակ, և մեկնել է Հելիոպոլիսում գտնվող իր տուն,ասել է նա: Մուբարաքը գահընկեց էր արվել 2011 թվականին և դարձել էր տարածաշրջանում առաջին առաջնորդը, որին դատել են «արաբական գարունից» հետո:
