Թուրք-բուլղարական սահմանային անցակետում լարված է
Ինչպես հաղորդում է News.bg կայքը, թուրք-բուլղարական սահմանի «Կապիտան Անդրեևո» անցակետն արդեն 5 ժամից ավելի է շրջափակվել է «Միավորված նվիրյալներ» կոալիցիայի կողմնակիցների կողմից:Լարված իրավիճակը ստեղծվել է այն պատճառով, որպեսզի Թուրքիայում մշտապես բնակվող Բուլղարիայի քաղաքացիները չանցնեն Բուլղարիայի տարածք և չմասնակցեն այստեղ սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Երկրի վարչապետ Օգնյան Գերջիկովը Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել, որի ժամանակ հատուկ ծառայություններին իրավունք է տրվել միջամտել խնդրին և վերականգնել անցակետի աշխատանքը:
