Իրանը Սաուդյան Արաբիային մեղադրել է Սանայում իր դեսպանատունը ռմբակոծելու համար
Ամռանը մահացած ծննդկան Մերի Մարգարյանի գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Մարինե Թովմասյանը դիմել է դատարան` պահանջելով «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի» նախագահ Գեւորգ Գրիգորյանին պարտավորեցնել հրապարակավ ներողություն խնդրել: NEWS.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հայցը վարույթ է ընդունել եւ նախնական դատական նիստ նշանակել փետրվարի 24-ին: Նշենք, որ Մարինե Թովմասյանը պահանջում է պարտավորեցնել Գեւորգ Գրիգորյանին պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքել եւ հրապարակավ ներողություն խնդրել:
