Եգիպտոսի նախկին նախագահ Հուսնի Մուբարաքն ազատ է արձակվել
Եգիպտոսի նախկին նախագահ 88-ամյա Հուսնի Մուբարաքն ազատ է արձակվել: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով նրա փաստաբանին:Նախկին նախագահի փաստաբանի խոսքով՝ Մուբարաքն այժմ լքել է հիվանդանոցը և ուղևորվել Գելիոպոլիսի իր տուն: Մարտի 2-ին Եգիպտոսի Գերագույն վերաքննիչ դատարանը արդարացրել է 88-ամյա Մուբարաքին՝ 2011-ին ցուցարարների սպանության գործով, երբ երկրում բռնկված զանգվածային ցույցերը հանգեցրին կառավարության և նախագահի հրաժարականին:
