Աննախադեպ. Լուկաշենկոյին հրավիրել են ԱՄՆ
Ինտերֆաքսի հաղորդմամբ՝ Բելառուսում ԱՄՆ դեսպանը երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին հրավիրել է ներկա լինելու Առաջին համաշխարհային պատերազմին ԱՄՆ մասնակցության 100-ամյակին նվիրված միջոցառմանը, որը տեղի է ունենալու Կանզաս Սիթիում: Ինչպես նշվում է՝ վերջին անգամ Լուկաշենկոն ԱՄՆ է այցելել 2015 թվականին՝ մասնակցելու ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին:
