Հայտնի է,թե ով է սպանել ՌԴ Պետդումայի նախկին պատգամավորին
Ուկարինայի ՆԳՆ խորհրդական, Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Անտոն Գերաշենկոն հայտնել է,որ ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր, վտարանդի ռուս քաղաքական գործիչ Դենիս Վորոնենկովի վրա, երեկ Կիեւում մահացու գնդակ արձակած անձի ինքնությունը հայտնի է: Վորոնենկովի վրա մահացու կրակ է արձակել 1988 թվականին ծնված Պավել Ալեքսանդրի Պարշովը, ով ռուսական հատուկ ծառայությունների գործակալ է եղել՝ ծնունդով Սեւաստոպոլից : Պարշովը եղել է պատրաստված եւ ուժեղ զինվորական, ծառայել Ուկրաինայի ազգային գվարդիայում տասներեք ամիս, անցյալ տարվա օգոստոսին ազատվել ծառայությունից:
